Արցախում ռուսների` մնալ-չմնալու հարցն ու Իրանի միջնորդական նոր դերը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը երեկ հաղորդեց, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։

«Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս - ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտադրումներ են արվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման և ամրապնդման հետ կապված թեմաների վրա», - հայտում է ռուսական կողմը։

Ադրբեջանական կողմը միայն հայտնեց, որ նման հանդիպում տեղի է ունեցել, այլ մանրամասներ չհաղորդեցին:

Երեկ նաև տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ընթացքը, դրա դադարեցման ուղիները և տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու հնարավորությունը:

Էրդողանն ասել է, որ իրեն մտահոգում են քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումները: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կփորձի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

Հայաստան-Ադրբեջան խնդիրների վերաբերյալ հիշատակում չի եղել այս հեռախոսազրույցի մասին: Մոսկվան շարունակում է տարածաշրջանում ամրապնդվելու ուղղությամբ աշխատանքներ տանել:

Արցախից բնակչության զանգվածային տեղահանումից հետո ռուսական կողմն էլ, փաստի առջև է կանգնած. Եթե մնում են Լեռնային Ղարաբաղում, ո՞ւմ համար են կայունություն ապահովում...

Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով կրկին հայտարարեց, թե իր խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում, թեև Արցախում, որտեղ նրանք առաքելություն էին իրականացնում, հայ գրեթե չի մնացել։ Մոսկվան է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնական միջնորդը, պնդել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում հրապարակած հոդվածում։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - գրել է Լավրովը։

Մինչ այդ Լավրովի տեղակալն էր ասել, թե ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան պահանջված է, և որ Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, առայժմ պարզ չէ։

Բաքուն, որը մինչ այդ ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե ռուս խաղաղապահների հարցը քննարկելու է Բաքվի հետ։

Մոսկվան ընդգծում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շփումները երբեք չի դադարեցրել և պատրաստ է կողմերի հետ նոր հանդիպում կազմակերպել։

Ռուսաստանը մեկ այլ հարթակում էլ է շարունակում կողմերի հետ քննարկումները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի վատթարացումը և Հարավային Կովկասի իրադարձությունները:

Նրանք մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Նախարարներն անդրադարձել են այդ առճակատման շուտափույթ դադարեցման և միջազգային հանրահայտ իրավական ճանապարհով իրավիճակի կարգավորման ուղիներին:

Լավրովը և Աբդոլահիանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը և կարևորել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի արագ վերսկսումը:

Երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց. «3+3 ֆորմատի վերաբերյալ, երբ որ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաև որոշակի սկզբունքներ են պայմանավորված եղել և մենք պատրաստ ենք աշխատել այդ ֆորմատում և կարևորում ենք այն: Ինչու է կարևոր, որովհետև մենք շատ հաճախ տարածաշրջանային օրակարգը հաճախ քննարկում ենք հեռու տեղերում և չենք քննարկում այս տարածաշրջանում:

Իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերները շատ կարևոր են, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի տարածաշրջանում, որ մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք քամահրական վերաբերմունք»: Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպմանը Թեհրանում, իհարկե, որոշակի քննարկումներից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2280 անգամ
Լրահոս
«Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին Գեներալը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Աբրահամյան Դատախազն առանց հարգելի պատճառների բացակայել է աշխատավայրից․ նրան պատժել են Թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը Եթե ձեզ ասեին՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր ՝ «давайте жить дружно»․ Մինասյանը՝ Արսենյանին (video) Լարսում խայտառակ վիճակը նայեք․ Փաշինյանի նպատակն է սննկացնել հայ արտադրողներին․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյանի անհետանալն ու հայտնվելը․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am