9 ամսում բանակում 63 զոհ է եղել, որից միայն 5-ը` վերջին մեկ շաբաթում․ News.am

Հայոց բանակում զոհերի «պատմական մինիմում» արձանագրելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019թ․ հայտնի գրառումից մինչ օրս բանակում զինծառայողների մահվան դեպքերի ցուցանիշը միմիայն ավելանում է։

2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում (հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում) արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 37 և ծառայության հետ չկապված 16 մահվան դեպք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 17 և ծառայության հետ չկապված 18 մահվան դեպք:

Ըստ զինդատախազության տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված ծառայության հետ կապված մահվան դեպքից 13-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ են, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 4-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահվան դեպք (խմբ․ խոսքը Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին է):

Նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 18 քրեական վարույթ:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 16 դեպք, որոնցից 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր:

Նշված դեպքերից 2-ով (1-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը՝ ինքնասպանություն) քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժինների կողմից, մյուսներով վարույթները զինվորական իրավապահ մարմինների կողմից չեն իրականացվել:

Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ Մինչդեռ վերջին երեք տարիներին բանակում մահվան դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել։ Այսպես․ 2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված` 41)։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։ 2022-ին գրանցվել է ընդհանուր 64 դեպք․ պաշտոնական տվյալներով՝ ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ալիևը Բլինքենին ասել է Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am