Այն ժամանակ, երբ Ավինյանին «զապադլո» է նույնիսկ խոսել Արցախի մասին, Փարիզի քաղաքապետը հումանիտար բեռներով մեկնում է Լաչինի միջանցք

Երեքշաբթի օրը` օգոստոսի 29-ին, հայտնի դարձավ, որ վաղը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ոչ միայն ժամանելու է Հայաստան, այլ նաև հումանիտար բեռով ուղևորվելու է Լաչինի միջանցք և, փորձելով «ճեղքել» ադրբեջանական անցակետը, օգնություն է հասցնելու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախահայությանը:

Իդալգոյի այս քայլը, մի կողմից, խոսում է այն մասին, որ Փարիզում ու առհասարակ Ֆրանսիայում իսկապես կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց ուժերի ներածին չափով աջակցել Հայաստանին և Արցախի Հանրապետությանը: Մյուս կողմից էլ այն ի ցույց է դնում այն, մեղմ ասած, տարօրինակ վիճակը, ըստ որի՝ իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ոչ միայն Իդալգոյի պես չի մեկնում Արցախ, այլ նաև հրաժարվում է խոսել Արցախի ապագայի կամ ներկայիս վիճակի մասին:

Оրերս լրագրողներից մեկը Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ հարց էր ուղղել վերջինիս Արցախի վերաբերյալ, սակայն ի պատասխան լսել էր Ավինյանի արհամարհական, եթե չասենք ցինիկ պատասխանը, վերջինս նշել է, որ «հիմա ընթանում է Երևանի քաղաքապետի ընտրությունը և պետք է իրեն հարցեր տան ընտրությունների համատեքստում»:

Իհարկ, քաղաքի կանաչապատումը և ճանապարհների բարեկարգումը կարևոր է երևանցիներիս համար, սակայն կա ավելի կարևոր հանգամանք՝ եթե ընկնի Արցախը, նրա հետ կոչնչանա Հայաստանի անվտանգության ողջ համակարգը և մեծ հարց կդառնա, թե ում վերահսկողության տակ կգտնվի Երևանը, և այս հանգամանքով իշխող կուսակցության քաղաքապետարանի թեկնածուի նման պահվածքն առնվազն տարօրինակ է:

Վերլուծելով 1915 թվականի իրադարձությունները, մեր՝ հայերիս մոտ ընդունված է եղել մեղադրել Ռուսաստանին, Արևմուտքին և ցանկացած այլ կողմերին, որոնք չարեցին այնպես, որ չիրականացվեն ցեղասպանական գործողություններ հայ ժողովրդի նկատմամաբ իր պատմական հայրենիքում:

Երբ մենք տեսնում ենք Ավինյանի վերաբերմունքը Արցախի հանդեպ, շատ տրամաբանական հարց է ծագում՝ արդյո՞ք մենք իրավունք ունենք օտարներին մեղադրելու մեզ հետ կատարվածի համար, կամ նրա համար, թե ինչ կարող է մեզ հետ տեղի ունենալ ապագայում, եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ չկատարվեն և Հայաստանում չլինի այնպիսի կոմպետենտ կառավարություն, որը իսկապես կհասկանա պահի լրջությունը և Արցախի կարևորությունը Հայաստանի անվտանգության համատեքստում:

Ստեղծված իրավիճակը հարց է առաջացնում, թե ով է պայքարում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար՝ Անն Իդալգո՞ն, թե՞ Տիգրան Ավինյանը: Ով ավելի օրգանական կապ ունի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերի, նրա իղձերի իրականացման հետ՝ Անն Իդալգո՞ն, թե՞ Տիգրան Ավինյանը: Հարկ է նշել նաև, որ Հայաստանի շատ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, ըստ օդում կախված լուրերի, իրենց ապագան տեսնում են Եվրոպական երկրներում ու քաղաքներում, այդ թվում նաև Փարիզում: Սակայն այդ պաշտոնյաներն իրենք իրենց պետք է հարց ուղղեն, թե արդյո՞ք այսպես վերաբերվելոով արցախահայությանը, ֆորս մաժորային իրավիճակում այդ պաշտոնյաները կարողանալու են իրենց կյանքը վայելել նույն Փարիզում։Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իմանալու համար մեզ բավականին քիչ ժամանակ է մնացել:

Արմեն Միքայելյան

Հ. Գ. Առհասարակ տեսնելով, թե Տիգրան Ավինյանը ինչպես է արձագանքում այլ հարցերին, մասնավորապես՝ ավտոտնակների ապամոնտաժման հարցերին, զարմանալի չէ, որ իշխող կուսակցության ներկայացուցչի համար «զապադլո» է նույնիսկ խոսել Արցախի Հանրապետության մասին, էլ չասենք զբաղվել արցախահայության հարցերով:

zham.am

դիտվել է 789 անգամ
Լրահոս
Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմին Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է. կառավարության հերթական հակահայ որոշումը Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր» Տպավորություն է, որ մենք մեջքով էինք շրջված, իսկ հիմա դեմքով ենք շրջվում դեպի Աստված. պատգամավոր Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am