Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը...՝ ընդդեմ Հայաստանի անկախության

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձն է: Այդ առիթով ու մեկը մյուսից հետո հայտարարություններ, ուղերձներ տարածվեցին փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների անունից՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ և այլն: Ու, երբ նշվածների ուղերձներում գործածվում է պետականություն բառը, կարծես ծաղր լինի, որովհետև հազիվ թե կարելի է գտնել այլ գործիչների, որ այդքան վնաս պատճառած լինեն, այդքան խարխլած լինեն Հայաստանի ինքնիշխան պետականությունը, քան Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթականերն են, լինի դա Վահագն Խաչատուրյանը, թե, առավել ևս՝ հայ մարդկանց վրա թքելու մանիա ունեցող Ալեն Սիմոնյանը:

Բայց չշեղվենք գլխավոր նիկոլականից՝ Նիկոլ Փաշինյանից: Նա հավատարիմ մնաց ամեն ինչ խեղաթյուրելու, նենգելու, Հայաստանի պետականության դեմ գործելու իր անշեղ գծին: Շատերը, ոչ միայն մենք, անգամ ուղղակիորեն փաշինյանական իշխանության շահերն սպասարկող քարոզչամիջոցների մեկնաբանները հիմնականում այն տպավորությունն ստացան, որ Նիկոլ Փաշինյանը նպատակադրվել է «խմբագրել» կամ փոփոխել Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը:

Օբյեկտիվորեն, Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված ուղերձը հենց այդ նպատակն էլ արտացոլում է: Այսինքն՝ Հայաստանի զինանշանը, դրոշը, օրհներգը փոխելու, իսկ իրականում վերացնելու նպատակներ հռչակելուց հետո, Արցախի, Հայաստանի անվտանգային կառուցվածքը, պաշտպանունակությունը, մեր հայրենիքի տարածքները «խմբագրելուց», փոփոխելուց, փլուզելուց հետո, Փաշինյանը, օրինաչափորեն իր կործանարար ձեռքերը կամ ճանկերը մեկնել է դեպի Անկախության հռչակագիրը:

Ու ասում է, օրինակ. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ»:

Գաղտնիք չէ, որ Անկախության հռչակագրի հիմքում դրված է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակը, Արցախի ու Մայր Հայաստանի վերամիավորման գաղափարը: Նաև՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը:

Ու պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը հենց այդ մասին է ակնարկում, հենց դրանից է բողոքում, նեղվում, ու տրտնջում հարևանների հետ կոնֆրոնտացիայի մասին: Այսինքն, Փաշինյանը, որ հայտարարում է, թե իր նշած «խաղաղության օրակարգը» հենց անկախության օրակարգ է, իրականում հանդես է գալիս թուրքակա՛ն օրակարգով: Նա բացահայտ մատնում է իր առանցքային նպատակը, այն է՝ ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը և այն վերածել թուրքական վիլայեթի (Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» ախորժակ ունի):

Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգի համաձայն, հենց միայն այն, որ առհասարակ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն, արդեն իսկ անընդունելի է: Ու ոչ թե պատահական չէ, այլ միանգամայն օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանը քացահարում է ՀՀ հռչակման հիմնարար փաստաթուղթը:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը որոշակի իմաստով հենց թշնամական, թուրքական հարձակում է Հայաստանի Հանրապետության հռչակման վկայականի վրա՝ այնտեղ արտացոլված նպատակները թույլ չտալու, խաթարելու, մեծ հաշվով Հայաստանը կործանելու բացահայտ նպատակադրությամբ:

Սա է: Եվ Նիկոլ Փաշինյանը, թուրքական ու ադրբեջանական անթաքույց աջակցությամբ, դա անելու է: Եթե նրան ոչ ոք չկանգնեցնի, իշխանությունից չհեռացնի: Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատուհաս են, որոնցից օր առաջ ազատվելը արդեն ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական հրամայական է:

Կշարունակվի՞ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, նշանակում է՝ կդադարի Հայաստանի Հանրապետության գոյությունը: Ամեն ինչ առավել քան պարզ է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am