Գերմանիայի դեսպանատունը ընդհանրապես դադարեցրել է շենգենյան վիզայի հանդիպումների տրամադրումը 6 ամսից վաղ նախատեսված այցերի դեպքում

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը դեռևս ապրիլ ամսին տեղեկություն տարածեց, որ շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը այսուհետ առավել կդյուրացվի՝ պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։

Մինչ ՀՀ քաղաքացին հակված էր այս տեղեկատվությունը ընդունել որպես ,,աչքալուսանք,,՝ ամիսներ անց պարզ դարձավ ուղիղ հակառակ երևույթը: Եթե նախկինում դեսպանության կայքում հնարավոր էր բազմաթիվ գիշերներ լուսացնելու արդյունքում` գոնե որոշ տեղեր ամրագրել, ապա այժմ ՀՀ քաղաքացիները ընդհանրապես զրկված են ուղղակիորեն ամրագրելու հնարավորությունից, դեսպանությունը առաջարկում է գրանցվել համակարգում և սպասել հերթում, շատ դեպքերում ամիսներով ձգվող: Օրինակ ներկայումս Շենգենյան վիզայի հանդիպում ամրագրելու համար դեսպանության կայքում սպասման հերթը մոտ 24 շաբաթ է (տես` հետևյալ հղումը https://service2.diplo.de/rktermin/extern/choose_realmList.do?request_locale=de&locationCode=eriw): Այսինքն՝ եթե ձեր այցը նախատեսված է 6 ամսից շուտ, դուք որևէ հնարավորություն չունեք ավելի վաղ Գերմանիայի դեսպանատուն մուտք գործելու և ձեր այցի փաստաթղթերը ներկայացնելու: Ընդ որում, եթե Հայաստանում գործող մնացյալ օտարերկրյա դեսպանատների դեպքում շտապ նախատեսված այցերի պարագայում հնարավորություն է ընձեռվում ՀՀ քաղաքացուն էլ. հասցեով հավելյալ դիմել, և խնդրել դիտարկել իր դեպքը, ապա Գերմանիայի դեսպանատունը կտրուկ մերժում է ցանկացած դիմում: Չկա զիջում նաև մասնագիտական, տվյալ դեպքում՝ լրագրողական գործունեությամբ Գերմանիա մեկնելու դիմումների դեպքում և անգամ հարկ էլ չեն համարում տեղեկատվության տրամադրումը՝ լրագրողի կողմից գրավոր ուղարկված հարցմանը:

Օրինակ ՝ ես, որպես լրագրող-հետազոտող, հրավիրված էի Բեռլին մասնակցելու ՝ լրագրողների համար անցկացվող կոնֆերանսի, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից՝ հատուկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերապատրաստման համար: Դեսպանատունը հրաժարվեց ոչ միայն ընդառաջել իմ դիմումը՝ ավելի վաղ ամրագրում ձեռք բերելու (կոնֆերանսը նախատեսված էր անցկացնել ավելի վաղ, քան դեսպանության կայքում նշված հերթի ժամանակահատվածը) այլև որևէ խելամիտ բացատրություն և տեղեկատվություն տրամադրել՝ գրավոր ուղղված իմ հարցմանը՝ կոպտորեն հղում անելով Գերմանիայի Սահմանադրությամբ ամրագրված՝ ,,հավասար վերաբերմունքի,, սկզբունքը հակասելով հենց իրենց ի սկզբանե որդեգրած քաղաքականությանը, ըստ որի նույն Գերմանիայի դեսպանությունը արտոնություններ է ընձեռում լրագրողներին՝ ազատելով նրանց Շենգենյան վիզայի 35 եվրո վճարից: Ես էլ ցանկանում եմ իմ կողմից արձանագրել, որ լրագրողին թույլ չտալը ավելի վաղ ամրագրում ձեռք բերելը՝ մասնագիտական կոնֆերանսների մասնակցելու համար և չտրամադրելով տեղեկատվություն այդ առիթով, կարող է դիտարկվել առնվազն լրագրողի օրինական մասնագիտական գործունեության և իրազեկման իրավունքի խոչընդոտում, ինչը բացառում է ինչպես ՀՀ, այնպես էլ Գերմանիայի Սահմանադրությունը, այդ թվում նաև՝ օտարերկրացի լրագրողների դեպքում (հոդված 5, պարագրաֆ iS2 GG, և նույն հոդվածի պարագրաֆ 5(I)2 GG).

Գերմանիայի դեսպանատան կողմից վաղուց արդեն որդեգրած նման քաղաքականությունը առնվազն անարդարացի և ցածրացնող վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների հանդեպ: Եթե առաջ դեսպանատնից պարզաբանում էին նման կոշտացումները՝ որպես տուրիստական գործակալությունների՝ ամրագրումների գործընթացին միջամտությունները կանխարգելմանն ուղղված քայլեր, ապա հարց է առաջանում, իսկ ինչու՞ պետք է դրա արդյունքում տուժեն մնացած՝ հրատապ ու անհետաձգելի այցով Գերմանիա մեկնող քաղաքացիները: Եվ մի՞թե այսքան տարիների ընթացքում դեսպանությունը չկարողացավ որևէ խելամիտ լուծում գտնել ստեղծված իրավիճակին՝ հավելյալ ռեսուրսների և միջոցների ավելացմամբ, կամ այլ՝ օժանդակ կառույցների ներգրավմամբ: Այս դիմում-բողոքի հրապարակմամբ, կցանկանայի, ես, որպես ՀՀ քաղաքացի, հրավիրել անձամբ` ՀՀ-ում դեմոկրատական սկզբունքներ ապավինող Գերմանիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Րիխտերի ուշադրությունը՝ ամենուրեք բարձրաձայնվող հայ-գերմանական բարեկամական և համագործակցային բարձր հարաբերությունների համատեքստում, որը միտված է նաև առավել դյուրացնելու վիզային առնչվող գործընթացները, այլ ոչ՝ հակառակը: Նամակ-բողոքս պատրաստվում եմ ուղարկել նաև Մարդու իրավունքներով զբաղվող եվրոպական կառույցներին, ինչպես նաև՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը աջակցող միջազգային կազմակերպություններին:

Աննա Վարդանյան

ՀՀ քաղաքացի, լրագրող-հետազոտող,
Երևան, 21 օգոստոս, 2023

դիտվել է 1669 անգամ
Լրահոս
ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am