Ավտոբուսներով զորք են բերել․ Փաշինյանը Սիսիանում է. oragir.news
Նիկոլ Փաշինայնն այս պահին Սիսիան խոշորացված համայնքում է։ Оragir.News-ի տեղեկություններով՝ Փաշինյանը գիշերել է Կապանում, իսկ այսօր կեսօրից հետո ուղևորվել է Սիսիան՝ ծանոթանալու համայքնում իրականացվող ծրագրերին։ «Ամբողջ քաղաքում ոստիկաններ են՝ համազգեստով, քաղաքացիական հագուստով։ Ռեստորաններում, սրճարաններում տեղ չկա, լրիվ Փաշինյանի մանկլավիկներն են։ Իմացա, որ այս պահին Նիկոլը Սիսիանի հիվանդանոց ու լամպերի գործարան է այցելում։ Ուղղակի աբսուրդ է, ավտոբուսներով զորք են բերել, այսինքն իր տեղաշարժը ՀՀ քաղաքացիների վրա միլիոններ է նստում։ Աստված չանի, բայց հաշվի առնելով Կապանի օդանավակայնի վրա կրակոցները, մտածում ենք, որ սա Սիսիանից գնա, ադրբեջանցիները հիմա էլ Սիսիանի վրա են սկսելու կրակել։ Սա մահ է բերում, սա պետք է հեռանա, այսպես անհնար է ապրել»,- Оragir.News-ի հետ զրույցում նշեց Սիսիանի բնակիչներից մեկը։