Վարդան Օսկանյանի պահանջը Նիկոլից․ Մենք ունենք ընդամենը մեկ լծակ (video)

Հայ-ադրբեջանական այս թերևս չլուծված հակամարտությունում մենք մեր ձեռքում մի լծակ ունենք, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է։ Այդ լծակն այսօր բավական թուլացել է, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչ փաստաթուղթ են ստորագրելու, նախօրոք ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, և այդ բոլորն այդ լծակը թուլացրել են։ Բայց, թերևս, դրանք բանավոր են։ Գրավոր ստորագրելու այդ լծակը դեռևս իր ուժը չի կորցրել։ Ես կարծում եմ, որ մենք այդ լծակը պետք է լավագույնս օգտագործենք, այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք», - ասել է Օսկանյանը։

Նա նշել է, թե այն ձևը, որով այդ լծակն օգտագործվում է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում և պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանում է։

«Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեղացնի այդ լծակը։ Ես անկեղծորեն չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում․ ուզում է ստորագրել, ձգձգել, աճապարել՝ դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու։ Դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Բնականաբար, սա կարող է ձգձգվել և հենց այստեղ է վտանգը»,- նշել է Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է տարածել Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Նիկոլը պաչկեքով դոլարները շարել է դիմացն ու նստել․ Հովհաննես Շահինյան (video) Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Դե Փաշինյան, մայիսի 28-ին կտեսնեք․ Արշակ Կարապետյան (video) Հնարավոր է՝ Կիրանցից տեսախցիկները հեռացնում են նոր գործողության համար․ Արսեն Բաբայան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Սրբազաննե՛ր, ձեզ սպասում ենք Երևանում․ Ռուբեն Հակոբյան (video) Վայոց ձորում «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am