«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց անցած ամսվա հետազոտության արդյունքները։ Հարցումն անցկացվել է հունիսի 21-24-ը, որին մասնակցել է 1100 մարդ։
«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որքանո՞վ են հավանական համարում Ադրբեջանի կողմից զինված հարձակումը ՀՀ տարածքի վրա։ «Լիովին հավանական է» նշել է 35.6 տոկոսը, «ավելի շուտ հավանական է» նշել է 48.4 տոկոսը, «ավելի շուտ հնարավոր չէ» նշել է 10.9 տոկոսը և «ընդհանրապես հավանական չէ»՝ 6.5 տոկոսը», - տեղեկացրեց Նավասարդյանը։
Հունիսի 15-ին ձերբակալվեց, այնուհետև 2 ամսով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ըստ ձեզ, սա Արմեն Աշոտյանի կողմից իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետևա՞նք է»․ քաղաքացիների 24.2 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 17.1 տոկոսը՝ ավելի շուտ այո, 12.9 տոկսը՝ ավելի շուտ ոչ, 19.8 տոկոսը՝ միանշանակ ոչ, 26 տոկոսը՝ դժվարանում է ասել։ Հարցվածների 49.2 տոկոսը նշել է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, 30.7 տոկոսը նշել է, որ չկան քաղբանտարկյալներ, 20.1 տոկոսը դժվարացել է ասել։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը