Նախկին դատավորը՝ Կարեն Անդրեասյանի անցյալի մասին. oragir.news

Նախօրեին «Մոնտե Քրիստո» անվամբ կեղծ օգտատերը հերթական աղմկահարույց հրապարակումն էր արել՝ պատմելով, թե ինչով է պայմանավորված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերմունքը դատական համակարի նկատմամբ։

Նա նշել էր, որ 1999 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 2-ը՝ շուրջ մեկուկես ամիս Անդրեասյանը եղել է Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի այդ ժամանակվա նախագահ Ռուդոլֆ Մովսիսյանի օգնականը: «Իսկ ինչու՞ է Անդրեասյանն այդ պաշտոնում մնացել այդքան կարճ: Բանն այն է, որ ամառային մի գեղեցիկ օր նրա ղեկավար Ռուդոլֆ Մովսիսյանը դատարանի զուգարաններից մեկում պատահաբար հայտնաբերել է Անդրեասյանին՝ սեռական հարաբերություն ունենալիս: Տեսանյութ այս անգամ չունեմ: Ցավոք, Ռուդոլֆ Մովսիսյանն արդեն մահացել է, բայց ասածներիս հավաստիությունը կարող եք ճշտել այդ դատարանի հին աշխատողներից: Այդ մասին պետք է, որ իմանա նաև Ռուդոլֆ Մովսիսյանի մտերիմ ընկեր, նախկինում դատավոր, իսկ այժմ փաստաբան Սլավա Սարգսյանը»։

Oragir.News-ը կապ հաստատեց Սարգսյանի հետ, փորձեցինք ճշտել, թե ինչ հարաբերություններ է ունեցել Մովսիսյանի հետ, արդյոք հիշում է, թե ինչու է Կարեն Անդրեասյանին հեռացրել աշխատանքից։ «Ես ընդհանրապես տեղեկություն չունեմ դրա մասին, մեր հարաբերությունները եղել են շատ սովորական, զուտ մասնագիտական առումով հանդիպել ենք խորհրդակցությունների ժողովների ժամանակ, ես նրա կատարած գործողությունների հետ բացարձակ տեղեկություն չունեմ»։ Հարցրինք, թե արդյոք հիշում է Կարեն Անդրեասյանին, երբ նրա Մովսիսյանի օգնականն էր, Սարգսյանն ասաց, որ ոչ։ «Բացարձակ տեղեկություններ չունեմ իրենց հարաբերությունների մասին։ Մովսիսյանի հետ մեր հարաբերությունները սովորական են եղել, երբ ընդհանուր ժողովների հավաքների ժամանակ ենք հանդիպել»։

Խնդրեցինք նաև գնահատական տալ ԲԴԽ-ի և Կարեն Անդրեասյանի գործունեությանը։ «Չեմ կարող գնահատել, քանի որ նրա ժամանակ չեմ աշխատել։ Ինչպես կարող եմ գնահատել, երբ շփում չունեմ։ Չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանը՝ միշտ էլ անկախ է եղել, անկախությունը շատ հարբերական է։ Եթե ես շփում չունեմ, չեմ աշխատում, ոնց կարող եմ գնահատական տալ։ Թոշակառու մարդ եմ, ինչու պետք է այդ ամենն ինձ հետաքրքրի»։ Նշենք, որ «Մոնտե Քրիստո» ֆեյսբուքյան կեղծ օգտատերը համեմատաբար վերջերս է սկսել հանդես գալ։ Նրա հրապարակումները համընկան դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությանը։ Առաջին հրապարակումը վերաբերում էր Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի սրճարանային հանդիպմանը, որտեղ նա նշել էր, որ դիտավորյալ է քողարկված հանդես գալիս, քանի որ տեղյակ է Հայաստանում արդարադատության համար պայքարողների հանդեպ բռնաճնշումների մասին, ընդհուպ՝ մինչև փաստաբաններին ծեծի ենթարկելը: «Նյութերը, որոնք հրապարակում եմ, ինձ տրամադրել է մի մարդ, ով նշված պատճառներով որոշել է գաղտնի մնալ»: 

դիտվել է 1963 անգամ
Լրահոս
Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Իշխանությունն իր սև գործը շարունակում է Ականազերծումները հասան Բերքաբեր Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ալիևը Բլինքենին ասել է Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am