Moodys-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը

Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:

Բարձրացել են նաև բանկի կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRR)` Ba3-ից դառնալով Ba2, և գնահատականը` Ba3(cr)-ից դառնալով Ba2(cr):

Այս բարելավումները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես, համաճարակի պայմաններում բանկի ակտիվների որակի կայունությամբ` կապիտալի համարժեքության և եկամտաբերության ցուցանիշների կտրուկ բարելավմանը զուգահեռ:

Moody’s-ը նշում է նաև, որ Ամերիաբանկը շարունակում է ապահովել կայուն ցուցանիշներ, ինչի մասին է վկայում նյութական ակտիվների շատ բարձր եկամտաբերությունը՝ 3.6% 2022թ. և 3.5% (տարեկանացված) 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում։ Բանկը միաժամանակ ապահովել է բարձր եկամուտ նախքան պահուստավորումը, վարկավորման ցածր արժեք և ծախսերի արդյունավետության լավ ցուցանիշներ. 2023թ. 1-ին եռամսյակում ծախսերի և եկամուտների հարաբերակցությունը կազմել է 45%:

Ըստ Moody's-ի, 2021-2022թթ. հետհամաճարակային շրջանում Ամերիաբանկն էապես բարելավել է իր ակտիվների որակը: Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 2023թ. 1-ին եռամսյակի դրությամբ կազմել է 2.5%՝ նվազելով 2020թ. վերջում գրանցած 4.2%-ից։ 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով խնդրահարույց վարկերի ծածկույթը պահուստներով գնահատվում է կայուն և կազմում է 80%:

Վերջին տարիներին բարձր շահութաբերության և վարկային պորտֆելի չափավոր աճի պայմաններում էապես բարելավվել է նաև Ամերիաբանկի կապիտալի բուֆերը:

Ամերիաբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի կանխատեսումը «կայուն» է և արտացոլում է Moody’s-ի տեսակետը, ըստ որի առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը պահպանելու է բարձր ցուցանիշներ։

Ամերիաբանկի վարկանիշի կանխատեսման բարելավումը հաջորդել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայմանը`«բացասականից» «կայուն»:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
«Չեմ կարող գալ ձեր շքերթին, քանի որ չեմ զոհվել». բաց նամակ Սուրեն Պապիկյանին «Երևան Սիթի»-ում վիճաբանություն է եղել հացթուխների միջև․ կա վիրավոր Հորինովի «Արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» համաժողովի պաստառը շատ խոսուն է․ Վարդան Ոսկանյան Երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվեք առավելագույն զգուշությամբ․ կոչ Պուտինը բաց կապով չի խոսում, մուլտիմիլիոնատերն էլ ФСБ աշխատակից չի լինում, Նիկոլ (video) Նիկոլ Փաշինյան, գործակալ ես փնտրում, հայելու մեջ նայիր. Աննա Գրիգորյան (video) Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը․ Էդուարդ Շարմազանով ԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումները 24 ժամվա ընթացքում 26 նավ է անցել Հորմուզի նեղուցով Ձեզ չթվա՛՝ հենց այնպես եմ այս սարսափելի փաստերը ձեզ ներկայացնում․ Սամվել Կարապետյանը մանրամասնում է (video) Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցներն են փակ լինելու Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը Դավիթաշենում ժամերի ընթացքում գողը կամ գողերը նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ «Հիմա ուշադիր լսի՛ր, այ սոված թալանչի, էլ չես կարողանալու թռնես»․ Սարգսյանի կոշտ խոսքը(video) Նիկոլը մինչև վերջ կզել է Ալիևի առաջ․ մենք առանց պատերազմ հետ ենք բերելու այդ հողերը․ Քոչարյան (video) Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը Իրանը չի հանդուրժելու․ այդ սահմանը հանձնելուց հետո մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Այն, ինչ հիմա անում են արցախցիների դեմ, անելու են նաև մյուսների դեմ․ Զաքարյան Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am