Ինչպես է Ալիևը պատրաստվում «խաղաղության»

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նստում-ելնում է, «խաղաղության օրակարգից», կոմունիկացիաներ բացելուց, Արցախն ադրբեջանական հռչակելուց է խոսում և իր գործած ոճիրներն այլոց վրա «նաղդելու» «մուղամներ» է զլում, հայտնի և առօրյա իրականությունն է: Այն օրն էլ, կառավարության նիստում համ ասում է, թե Ադրբեջանը ճամփան փակել է և չի թողնում Արցախ ոչ մի բեռ մտնի, համ էլ խոսում է Հայաստանի ու հայության այդ երդվյալ թշնամու հետ հաշտություն ու խաղաղություն կնքելուց:

Հետաքրքիր է, իսկ Ալիևն ինչպե՞ս է պատրաստվում «խաղաղության»:

Լրահոսը գրեթե ամեն օր բերում է նաև այդ հարցի պատասխանները: Ահավասիկ, այսօրն էլ բացառություն չէր:

Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարիք չկա, իսկ նման «պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու»: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ականների սիրելի Բայրամովը հրաժարվել է Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց:

Եթե Բայրամովի ասածները «թարգմանենք», ապա նա բացեիբաց ասում է, որ իրենք պատրաստվում են բնաջնջել Արցախի հայերին՝ մեծից փոքր: Առնվազն՝ հայաթափել Արցախը: Իսկ ադրբեջանական թուրքերը ե՞րբ են թաքցրել իրենց այդ նպատակները ու ե՞րբ են դրանցից հրաժարվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ալիևին, ապա նա էլ հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել սպառազինությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների ձեռքբերման համար․

«Պատերազմից հետո շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այնպես էլ՝ ավերիչ հզորություն ունեցող և բարձր ճշգրտության մեծ հեռահարության հրթիռների վերաբերյալ»:

Զարմանալի է, տեսնես այդ ո՞ւմ, այդ ո՞ր երկրի դեմ է Ադրբեջանը պատրաստվում ավերիչ ու ճշգրիտ հարվածող հեռահար հրթիռներ կիրառել: Չլինի՞ Թուրքիային են հարվածելու կամ, ասենք, Թուրքմենիային:

Դառը սարկազմ է, իհարկե: Չնայած, ոչ պակաս դառը հարց ծագում է: Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նման տեմպերով Ադրբեջանին զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները, ադրբեջանական կողմի ինչի՞ն են պետք հեռահար հրթիռներ, անգամ պարսատիկներով կարող են հարվածել:

Էլ չենք խոսում այն հայտարարությունների մասին, որոնք Ալիևն արել է՝ կապված Հայաստանի ու սահմաններն իր ուզածով գծելու մասին: Իսկ Ալիևի ուզածը, ինչպես հայտնի է, Հայաստանի չգոյությունն է և այն «Արևմտյան Ազերբայջան» հռչակելը:

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի նախանշած «ապագան»: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ասում է՝ «խաղաղություն», դա ընդամենը նշանակում է, որ նա մի քայլ էլ է մոտեցրել Հայաստանի վախճանը: Կարելի է չկասկածել, որ երբ իր սատանայական ու թրքահոտ ծրագիրը Փաշինյանն արդեն իրագործած լինի, իր ֆիրմային քմծիծաղով կնայի ոչնչացած Հայաստանին ու կնետի. «Արա, ես ասում էի՝ խաղաղություն, բայց էս հարիֆ ու հիմար հայերը էդպես էլ չհասկացան, որ ես գերեզմանային խաղաղության մասին էի ասում...»:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am