Նիկոլ Փաշինյանի համար իր ընտրազանգված համարվող տաքսիստները նաև «կթու կով» են

Գաղտնիք չէ, որ տաքսու վարորդները համարվում էին Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ներկայացուցիչներ: Ոչ բոլորը, բնականաբար, բայց նման տարածված ընկալում կամ պատկերացում կար: Ու էլի՝ ոչ բոլորին էր դա վերաբերվում, բայց «երևանյան տաքսիստները» ամենից անհավանական, ամենից սուտ «լուրերի», «տեղեկությունների» կամ պարզապես բացահայտ հորինվածքների տարածողներն են:

Եթե ուզում եք իմանալ, թե այս կամ այն օրակարգային հարցի շուրջ ինչ մտացածին թեզեր, կաղապարներ է իշխանությունը տարածում հանրության շրջանում՝ առանց քարոզչամիջոցներից օգտվելու, զրուցեք 5-10 տաքսու վարորդի հետ ու, եթե քարոզչական տեխնոլոգիաներից քիչումիչ, թեկուզ «վիքիպեդիական» պատկերացումներ ունեք, միանգամից այդ կաղապարները կերևակվեն:

Մյուս կողմից, առավել ևս գաղտնիք չէ, որ 2018 թվականի իշխանազավթման շրջանում տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը նետվեց աջակցելու Նիկոլ Փաշինյանին: Նրանցից շատերի համար Նիկոլն առանց չակերտների փրկիչ էր ընկալվում, քանի որ խոստացել էր «ջրել» տուգանքները, վերացնել արագաչափերը, երթևեկությանը հետևող տուգանային տեսախցիկները, «կարմիր գծերը»:

Իշխանության գալուց հետո, Նիկոլ Փաշինյանը, բնականաբա՛ր, ոչ թե վերացրեց արագաչափերը, այլ կրկնապատկեց դրանք, ինչպես նաև տեսախցիկների քանակը, նույնքան բնականաբա՛ր՝ չվերացվեցին նաև «կարմիր գծերը»: Ինչ վերաբերում է տուգանքները «ջրելուն», ապա նման մի բան եղավ, բայց դա տուգանային խտրականություն, եթե չասվի՝ «ֆաշիզմ» էր, քանի որ ստացվեց, որ հիմար են բոլոր նրանք, ովքեր ժամանակին իրենց տուգանքները վճարել էին, իսկ անբարեխիղճները խրախուսվեցին անբարեխղճության համար: Շատ նիկոլաբարո լուծում էր:

Բայց երևի դա էլ քիչ է համարվում, ու հիմա Նիկոլ Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նախագիծ են նախապատրաստել առ այն, թե էլ ինչ կարելի է «կլպել» տաքսու վարորդներից:

Կառավարության նիստում նաև դրա մասին «խոսքուզրույց» եղավ: Մասնավորապես, ներկայացնելով նախագիծը, Գնել Սանոսյանն ասաց, որ առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 միլիոն դրամի չափով:

Այսինքն, կառավարությունը, որն առիթ-անառիթ գլուխ է գովում, թե բյուջեի համալրման, կարճ ասած՝ փողի խնդիր չունի, ընկել է տարեկան 1 միլիոն դրամի տուրք «կլպելու» ետևից:

Դե, իրենք վաղուց «պադավատներով» են ճռճռում և իրենց համար բացարձակապես միևնույն է, թե այդ տուրքն ինչպես կանդրադառնա ուղեվարձի վրա: Ըստ այնմ, նախատեսվում է լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում՝ 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 3,5, 5։ Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը:

Առաջարկվում է նաև սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:

Կարճ ասած, տաքսիստները պիտի ՀԴՄ-ներ ունենան ու կտրոն տան:

Չէ, բայց ինչ-որ արդարացի բան կա այս ամենի մեջ: Նիկոլ Փաշինյանի ընտրազանգված համարվող տաքսիստները Նիկոլ Փաշինյանի «շնորհակալությանը» արժանացան: Նրանց, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը որպես «կթու կով» է ընկալում:

Երևի շուտով տաքսիստների բողոքի ակցիաներ էլ կտեսնենք: Ի դեպ, տաքսիստներն այս ամենից առաջ էլ էին արդեն փոխվել։ Շատերի մոտ 2018–ի հակառակ տրամադրությունն է։

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am