Թշնամու կուտակումներ կան երկու ուղղություններով. մարդիկ էշացած են, իսկ զինվորները դուխով

Լուրն այն է, որ եթե սրանք խփեն՝ մենք էլ պատասխանենք։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց նկարիչ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը՝ անդրադառնալով երեկոյան տարածված լուրերին, որ սահմանի ողջ երկայնքով ՀՀ Զինված Ուժերը բերվել են համար մեկ պատրաստվածության աստիճանի։

«Համար մեկ դեռ երեկ ցերեկ էին տվել։ Լարվածությունը կա ու հայտնի չէ, թե ինչքան կտևի։ Ժամանակն է համակերպվել այս երևույթի հետ, պետք է հասկանանք, որ արևի տակ գոյատևելը հարատև կռիվն է, կռիվ-պայքարը պետք է այլևս կենսակերպ դառնա մեզ համար։ Նախկինում լկստվել էինք հաղթանակից»,-ասաց Ավագյանը։

Հետաքրքրվեցին, արդյոք եվրոպացի դիտորդները երեկ Սիսիան այցելել են, ասաց, որ նման տեղեկություններ չունի։

«Հատուկ լուր չկա այդ մասին, որ հատուկ եկել են, ինչ-որ ակցիա են արել՝ նման բան չկա։ Որ գնում են ինչ-որ գյուղեր՝ հայտնի է, բայց երեկ այցելել են՝ լուր չունեմ։ Ենթադրենք եկել են, ի՞նչ է փոխում»,-ասաց արվեստագետը։

Մեր հարցին, թե հատկապես որ կողմերում է լարվածությունն առկա, «Սիսիական» ջոկատի մարտիկը նշեց, որ Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ է լարվածությունը և Նախիջևանի կողմից։

«Քարտեզը որ նայեք կտեսնեք, որ և Նախիջանի սահմանում կոտակումներ կան՝ լցվել են, և Բերձորի՝ դեպի Իշխանասար, դեպի Ծղուկ, դեպի Գորայք (Բազարչայ), դեպի Ջերմուկ, այդ հատվածներում կուտակումներ ունի թշնամին»,- շեշտեց վերջինս։

Ինչ վերաբերվում է մարդկանց տրամադրվածությանը, Աշոտ Ավագյանն ասում է․» Մարդիկ էշացած են, իսկ զինվորները, սպայական կազմը դուխով են»։

Նկարիչ, ազատամարտիկը մտահոգություն է հայտնում, որ մարդկանց մի մեծ հատված չի հասկանւոմ, թե իրականում ինչ է կատարվում, կարծես քարոզչության տակ հիպնոսացած վիճակում լինեն, հա անտարբերների մի մեծ զանգված, բայց կա մի հատված, որը «դուխով» է, ու որը չի տեղավորվում լայնորեն տարածվող կոտրվածի ու վախեցածի թեզի մեջ։

դիտվել է 1867 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am