Պայթյուն` ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող ՀԷԿ-ում. Փոխադարձ նոր մեղադրանքներ, սպառնալիքներ

Կիևն ու Մոսկվան այսօր վաղ առավոտվանից միմյանց են մեղադրում Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ կառույցներից մեկի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման համար։ «Ռուսաստանը պայթեցրել է Կախովկայի ՀԷԿ-ի պատվարը։ Այդ քայլի նպատակը ակնհայտ է՝ անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի հարձակվող ստորաբաժանումների համար և ձգձգել պատերազմի արդարացի ավարտը», -Тwitter-ում նախ ժամեր առաջ գրեց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը։

Կողմերի պնդմամբ` Կախովկա ՀԷԿ-ը վերանորոգման ենթակա չէ

Չնայած Կախովկա ՀԷԿ-ում տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր գնահատականներին, թե՛ ուկրաինացի, թե՛ ռուս պաշտոնյաներն ասում են, որ կայանը վերանորոգման ենթակա չէ: «Կայանը չի կարող վերականգնվել», - հայտարարել է «Ուկրհիդրոէներգոն», հավելելով, որ առաջիկա 4 օրվա ընթացքում դրանից ջրի բացթողումը կշարունակվի:
Առայժմ փորձագետները չեն հասկանում, թե ինչ չափի վնաս կհասցնի ջուրը։
Խերսոնից տարհանումն արդեն սկսվել է։ Оկուպացված «Նովայա Կախովկայի» ղեկավար Վլադիմիր Լեոնտևը Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ անհնար կլինի վերականգնել ավերված Կախովկա հիդրոէլեկտրակայանը։ Նրա խոսքով՝ քաղաքում տարհանվում են Դնեպրի ափին գտնվող մոտ 300 տների բնակիչներ։

Մոսկվան պնդում է` Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ուկրաինական ուժերը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տրամագծորեն հակառակ վարկածն է առաջ քաշում՝ պնդելով, որ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ուկրաինական ուժերը՝ լայնորեն գովազդված հակահարձակման առաջին օրերին արձանագրված անհաջողությունների պատճառով։ «Այստեղ մենք արդեն իսկ միանշանակորեն կարող ենք պնդել, որ խոսքը ուկրաինական կողմից իրականացված կանխամտածված դիվերսիայի մասին է։ Այս դիվերսիան կարող է հեռանկարում շատ ծանր հետևանքների հանգեցնել՝ հետևանքներ տասնյակ հազարավոր մարդկանց, բնության համար, նաև հետևանքներ, որոնք դեռ պետք է հստակեցնել։ Միանշանակ է նաև, որ այս դիվերսիայի նպատակներից ևս մեկը Ղրիմը ջրազրկելն է, քանի որ թերակղզին սնուցող ջրանցքում ջրի մակարդակն արդեն իսկ կտրուկ նվազում է։ Ըստ ամենայնի, դիվերսիան կապ ունի նաև այն հանգամանքի հետ, որ երկու օր առաջ լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելով՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ իրենց առջև դրված խնդիրներին չեն հասնում», - ըստ «Ազատության», նշել է Պեսկովը։

Պեսկովի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է միջադեպի մանրամասներին։ «Նախագահը պաշտպանության նախարարությունից և այլ ծառայություններից հաղորդումներ է ստանում Կախովկա հիդրոէլեկտրակայանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք արդեն միանշանակ կարող ենք հայտարարել, որ դա ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիա է»,- ասել է Պեսկովը։

«Միայն Ուկրաինայի հաղթանակը կարող է վերադարձնել անվտանգության զգացումը», ասում է Զելենսկին

ՀԷԿ-ի պայթեցումից մի քանի ժամ անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ավարտին իր պաշտոնական Տելեգրամ ալիքում գրել է. «Միայն Ուկրաինայի հաղթանակը կարող է վերադարձնել անվտանգության զգացումը։ Եվ այդ հաղթանակը անկասելի է՝ չնայած ահաբեկիչների կողմից օգտագործվող ջրին, հրթիռներին կամ այլ միջոցներին»։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման ազդեցություն ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Մի շարք աղբյուրներ պնդում են, որ Դնեպրում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը լուրջ դժվարություններ կստեղծի ուկրաինական հակահարձակման համար՝ հատկապես ռազմաճակատի հարավային հատվածում։

Արևմուտքում վստահ են, որ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ռուսական ուժերը

«Կախովկա ՀԷԿ-ի պատվարի՝ այսօր տեղի ունեցած ոչնչացումը վտանգում է հազարավոր խաղաղ բնակիչների գոյությունը, լուրջ վնաս է հասցնում նաև շրջակա միջավայրին: Սա աղաղակող մի գործողություն է, որը Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում մեկ անգամ ևս ի ցույց է դնում Ռուսաստանի դաժանությունը», - այսօր Բրատիսլավայում շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այսօր կեսօրին Վիեննայում շտապ խորհրդակցություն է հրավիրել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը՝ արձանագրելով, որ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Եվրոպայի խոշորագույն էներգետիկ օբյեկտի՝ Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի վրա։ «Այսօր լրջորեն վնասվել է Նովայա Կախովկայի պատվարը, ինչը հանգեցրել է Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորների սառեցման նպատակով օգտագործվող հատուկ ավազանում կուտակված ջրի մակարդակի զգալի նվազեցման։ Կենսական նշանակություն ունեցող համակարգերում տևական ժամանակով սառեցնող ջրի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ ատոմային վառելիքը կսկսի հալչել, իսկ վթարային դիզելային գեներատորները շարքից դուրս կգան», - այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը կարճ տեսաուղերձում հաստատել է Կախովկա հիդրոէլեկտրակայանում պայթյունի մասին և ասել, որ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։ Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր տարածքներից, որտեղ ջրհեղեղներ են տեղի ունենում։

Ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը ռուսական զորքերին մեղադրել էր Կախովկա հիդրոէլեկտրակայանը վնասելու մեջ։ Ռուս զինվորական բլոգերներն իրենց հերթին ուկրաինացի զինվորականներին են մեղադրում հիդրոէլեկտրակայանի փլուզման մեջ։ ՀԷԿ-ը անցյալ տարվա փետրվարի 24-ից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Կիևը ՀԷԿ-ի պայթեցումը «ուկրաինական հարձակումը խափանելու փորձ» է որակում

«Ռուսների կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու» նպատակը ուկրաինական պաշտպանական ուժերի հարձակումը խափանելու փորձ է, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարիա Զարիվնան։ Նրա խոսքով՝ այժմ «մի շարք բնակավայրեր արդեն ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված են»։ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունը նաև նշանակում է, որ Ղրիմը կմնա առանց ջրի»,- ըստ «Ազատության», գրել է նա։ Նրա խոսքով՝ իրավիճակը ռիսկեր է ստեղծում նաև Զապորոժիեի ատոմակայանի համար՝ ռեակտորների ջրային սառեցման հնարավոր խնդիրների հետ կապված։

Ուկրաինական Energoatom-ը հայտնել է, որ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը «կարող է բացասական հետևանքներ ունենալ Զապորոժիեի ատոմակայանի համար»։

«Կախովկայա ջրամբարից ջուրն անհրաժեշտ է, որպեսզի կայանը սնուցում ստանա տուրբինային կոնդենսատորների և ԶԱԷԿ անվտանգության համակարգերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ նրանք նշել են, որ դեռ «իրավիճակը վերահսկելի է»։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ «ՀԷԿ-ը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը»

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Սա նախնական տեղեկություն է: Իհարկե, հիմա ամեն ինչ կստուգվի: Այն տեղայնացված է այնտեղ, և, համապատասխանաբար, նախնական տեղեկություններ կան, որ դրանք 205-րդ մոտոհրաձգայինի ներկայացուցիչներ են: Մենք կստուգենք»,- ասել է Պոդոլյակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1615 անգամ
Լրահոս
ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ ու մասնագիտություն․ ԳԹԿ-ն հորդորում է ակտիվ լինել Մակրոնը` Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սաղ պրծա՞վ էս երկրում, Սրբազան... Սաղ վերջացա՞վ. Գառնիկ Դանիելյան «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am