Նիկոլենք անգամ յուրայիններին են քյոլում

Միայն անբուժելի «նիկոլականը» և հոգեմտավոր կարողություններից զուրկը կարող է դույզն-ինչ հավատ ընծայել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ տարբեր տրամաչափի «նիկոլփաշինյանների» ասածներին: Հատկապես՝ անցած 5 տարիներին, պատերազմի ընթացքում և դրան հաջորդած վերջին երկուսուկես տարվա ընթացքում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ անվանապես անհիշատակելի մյուսների բազմաթիվ բացահայտված ստախոսություններից հետո: Այդուամենայնիվ, գոնե քիչ թե շատ պատկերացում կազմելու համար, թե Փաշինյանն ու նրա գործակիցները ինչ նոր աղետներ են պատրաստվում բերել Արցախի, Հայաստանի ու հայության գլխին, հարկ է լինում գոնե «ի գիտություն» ընդունել դրանց հայտարարությունները:

Վերցնենք թեկուզ Փաշինյանի ԱԽՔ-ին՝ արցախցի ծնող ունեցող, ավելին՝ Արցախում ծնված Արմեն Գրիգորյանին, որ նախօրեին իրենց անձնական սպասարկման Հ1-ով հարցազրույց էր տալիս:

Ասածների մեջ ուշադրություն գրավեց, օրինակ, այն, թե իր կարծիքով, «խաղաղության պայմանագիրը» հնարավոր է կնքել մինչև ընթացիկ տարվա վերջ: Մյուսը, ինչ ուշադրություն գրավեց, այն էր, թե Փաշինյանի ԱԽՔ-ը փորձում էր տպավորություն ստեղծել, թե իբր դեռ շատ բաներ ունեն քննարկելու Ալիևի հետ:

Իսկ ամենից հետաքրքիրը Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունն է, թե Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերում հիմնվելու են ԽՍՀՄ 1975 թվականի քարտեզների վրա: Ըստ Արմեն Գրիգորյանի, այս հարցում «առաջընթաց ունեն» Ալիևի հետ բանակցություններում: Բայց Ալիևը այսօր հայտարարեց, թե՝ «թան էլ չէ, բրդած մածուն, ոչ մի 1975 թվի քարտեզ-մարտեզ»…

Երկուշաբթին երեքշաբթվանից շուտ վրա հասավ: Փաշինյանի ԱԽՔ-ի հարցազրույցը դեռ մի կարգին չէր էլ տարածվել, երբ ադրբեջանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ, որով գործնականում հերքեց (կամ մերժեց), թե իրենք Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ ինչ-որ քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու պայմանավորվածության են հանգել:

Այսինքն՝ Փաշինյանի ու նրա սպասարկուների այդ մի հայտարարությունն էլ բուտ կամ փուչ դուրս եկավ:

Ավելին, ադրբեջանական ԱԳՆ-ն, երևի խիստ ոգևորվածությունից, «վառել» կամ մատնել է Նիկոլ Փաշինյանին, որ նա այնպես է Ալիևի հետ պայմանավորվել, որ ՀՀ-ից ամբողջ 8 գյուղ՝ որպես «անկլավ», արդեն իսկ պետք է անցած լինեին ադրբեջանական վերահսկողության տակ: Այդպես էլ նշել են. «Հայաստանը «տարբեր պատրվակներով դանդաղեցրել է 8 գյուղերի վերադարձն Ադրբեջանին»:

Է՛լ ավելին: Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները շարունակ խոսում են 29.800 քառակուսի կիլոմետրի մասին՝ որպես ՀՀ տարածք: Իսկ որ ուղղակի խայտառակություն է և բացահայտ դավաճանություն, հայտարարում են Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու մասին՝ Արցախը նշելով որպես ադրբեջանական տարածք: Մինչդեռ ադրբեջանական կողմը երբեք չի հայտարարել, թե պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ավելին, Բաքուն ադրբեջանական է նշում թե՛ Սյունիքը (Զանգեզուր), թե՛ Երևանը (Էրիվան), թե՛ ՀՀ-ն, առհասարակ (Արևմտյան Ադրբեջան):

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն անգամ յուրայիններին է քյոլում (իրեն ավելի հոգեհարազատ բառուբանով ասենք), այսինքն՝ խաբում: Խաբում է, թե ինչ-որ բաներ է պայմանավորվել, թե «խաղաղության օրակարգն» է առաջ տանում:

Այն, ինչ նա պայմանավորվում է, ընդամենը այն է, թե էլ ինչ զիջի, նվիրի, տա իր սիրելի Ալիևին ու ադրբեջանական թուրքերին:

Ինքն իր նյութականի ու մաշկի պահպանության խնդիրները լուծել է, համենայն դեպս, իր օտարերկրյա տերերից ստացել է իր ֆիզիկական գոյության ողորմությունը: Դա արել է, բնականաբար, Հայաստանի գոյության հնարավորությունը մինչև կործանում նեղացնելու հաշվին:

Ի՞նչ կատարվեց: Մեծ հաշվով, Ադրբեջանը և միասնական Արևմուտքը, Նիկոլ Փաշինյանի միջոցով, վիժեցրեցին կամ առ ոչինչ դարձրեցին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հանրագումարում Ադրբեջանը ստացավ, ստանում ու, եթե սրանց մահիշխանությունը շարունակվի, ստանալու է ամեն ինչ: Ոչ թե՝ միջանցք են ստանալու, այլ ստանալու են ՀՀ տարածքը՝ որպես մի մե՜ծ միջանցք: Զուգահեռաբար, քանի որ զրոյացվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, զրոյացվել են դրանում նշված հանգամանքները, դուրս է մղվում նաև Ռուսաստանը, հանուն ինչի՝ Արևմուտքը թուրքերի ուզած ցանկացած մուղամ կզլի:

Կարճ ասած, բոլորը ստանում են այն, ինչ ուզում էին՝ Ադրբեջանը նորանոր տարածքներ, միջանցք, Արևմուտքը՝ տարածաշրջանից դուրս մղված Ռուսաստան, իսկ հայերն ստանում են վաստակած մահը, կոտորածը, ավերումն ու պետականազրկումը:

Ո՞վ կբռնի այս մահաբեր ձեռքը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 749 անգամ
Լրահոս
Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am