Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության հիմնական մարտահրավերներից են փոշու արտանետումները և ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը: «Փաստի» տեղեկություններով, այս հարցի լուծման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում ձեռք է բերելու հատուկ սարքավորումներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԶՊՄԿ Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը՝ նշելով, որ խոսքը նորագույն սարքավորումների մասին է, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։

«Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում, որոնք Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի», - ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ։ Հաջորդ խնդիրը վերաբերում է ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը բացառելու խնդրին: ԶՊՄԿ ներկայացուցիչը նշեց, որ Կապանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացվում են գետերի մաքրման աշխատանքներ։

«Գետերը մաքրվում են բնական գետաբերուկներից և տարբեր գործոնների հետևանքով առաջացած օրգանական և անօրգանական աղտոտումից։ Սա մի ծրագիր է, որը նախատեսում է Ողջի գետի մաքրում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նմանօրինակ համագործակցություն նաև Քաջարան համայնքի հետ, որպեսզի հնարավոր լինի մաքրել Ողջի գետի այն հատվածը, որը գտնվում է Քաջարան համայնքի տարածքում»,- տեղեկացրեց Տարոն Նավասարդյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրականացվում են այլ ծրագրեր ևս, այդ թվում՝ Արծվանիկի պոչամբարի սեյսմիկ կայունության գործակցի բարձրացման ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Կիրանցում բնակիչները սպասում են Բագրատ Սրբազանին (video) Լա՛վ լսեք՝ հենց այդ պահին բանակը դուրս է գալու սրա դեմ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Վենետիկ դարձած իմ «Էրեբունի-Երևան» Ամենասարսափելի ծրագիրն է իրականացվում․ թուրքերը Տիգրանաշենում տներ են գնում․ Գագիկ Համբարյան (video) Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet Փախուստի ժամանակ լա՛վ իմացեք՝ այդ ինքնաթիռում տեղ չեք ունենալու․ Ավետիք Չալաբյանը՝ ՔՊ-ականներին (video) ՏԵՂԵԿԱՆՔ № 47՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Կիրանցի տիկնոջը թույլ չեն տալիս մտնել իրենց այգին (video) Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում «Մեր գիժ զեմլյակի ասածով ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի» (video) Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Էդքան սյուները մինչև ու՞ր եք հասցնելու․ կիրանցի (video) Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի Որքա՞ն ոստիկան կա հիմա Կիրանցում, ի՞նչ է այնտեղ կատարվում (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը Ալեն Սիմոնյա՛ն, ձեզ ուժ, մեզ պատասխան տալու համար․ Մարիա Զախարովա (video) ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ «Պայթյուններ Կիրանցում»․․․ Տիգրան Չոբանյան (video) Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am