Վահագն Խաչատուրյանը հայտարարեց Փաշինյանի հանցակիցը դառնալու մասին

 

7or.am-ը գրում է․ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն այսօր որոշեց պաշտոնապես դառնալ Նիկոլ Փաշինյանի հանցակիցը: Սկզբունքորեն, Հայաստանի Հանրապետության այս պահի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ, ենթակա են անհապաղ ձերբակալման՝ պետական դավաճանության մեղադրանքով ու այն հիմքով, որ ոտնահարել են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Իսկ հիշատակված մյուսները գործնականում կրկնել են նրա ասածները կամ համաձայնել են:

Վահագն Խաչատուրյանն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին ասել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր: Հարցն այս պարագայում այն է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է՝ ներառյալ Արցախը: Իսկ Վահագն Խաչատուրյանը նրան, փաստորեն, խրախուսում է: Եվ պարզապես հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանն ըստ Տեր-Պետրոսյանի բնորոշման (բավականին դիպուկ, պետք է ասել) «ազգակործան պատուհաս» է, ապա ո՞վ է Վահագն Խաչատուրյանը նույն համատեքստում: Միգուցե «ազգակործան պատուհասի» նախագահական տիկնի՞կ...

Ի՞նչ պիտի աներ Վահագն Խաչատուրյանը, եթե գոնե մի քիչ նախագահ լիներ: Նա պետք է Նիկոլ Փաշինյանին հայտներ, որ վերջինս անհապաղ կալանավորվում է՝ որպես սահմանադրական օրինազանցություն կատարած մեկը: Բայց Վահագն Խաչատուրյանը գերադասեց մնալ ընդամենը Փաշինյանի կամակատար ու տիկնիկ: Հիմա էլ, փաստորեն, դարձավ հանցակից:

Ըստ այնմ հիմա Հայաստանում հիմնական խնդիրն այն է, որ հանցավոր, օրինազանց, հակահայ և բացահայտորեն թշնամական Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն սպասարկող անձինք հեռացվեն իշխանությունից, կալանավորվեն և ըստ արժանվույն ենթարկվեն պատասխանատվության:

Սրանք բոլորը վաղուց արդեն օրենքից դուրս են:

Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր դետալ: Նիկոլ Փաշինյանը, այս էլ որերորդ անգամ, առիթը չի կորցնում հրապարակային ինչ–ինչ հայտարարություններ անելու և այնպես, իբր, ի միջի այլոց, հայտարարելու այն մասին, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Ինչո՞ւ է նա նման հայտարարություն անում մի իրավիճակում, երբ կարծես խորապես բոլորը թքած ունեն ամեն ինչի վրա: Ըստ երևույթին Փաշինյանը, շարունակելով ապրել վախերի մեջ, հիշում է, թե ինչ կատարվեց անցյալ տարի, երբ հայտարարեց, թե ստորագրում է: Մարդիկ լցվեցին փողոցներ, ըստ որում՝ հախուռն, ինքնաբուխ ու բավականին արագ:

Մի տեսակ քիչ հավանական է թվում, թե կարող է նման բան կրկնվել, բայց, ինչպես ասում են՝ երկու վախը մի մահ է: Հիմա նախապես ասում է, թե ստորագրում չի նախատեսվում:

Չնայած, ստախոսի ասելը ո՞րն է: Այսօր մի բան է ասում, վաղը կասի՝ երբեք նման բան չեմ ասել: Իսկ երբ ասածը հանեն ու «աչքը խոթեն», կասի՝ մոնտաժել են, սխալ են հասկացել, այն ժամանակ այդպես է իմացել...

Ի՞նչ է, այդպիսի՞ ստեր է ասել ու մարսել ու մարսում:

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում «Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ) Համայնքային ոստիկանություն կստեղծեն Ովքեր ում դեմ են դուրս եկել Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ Փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա» Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Շուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ Գալստյան Երևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն Պիպոյան «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում» Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը Աշտարակի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է 3 մետր փոսի մեջ. փրկարարները դին դուրս են բերել փոսից Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում» Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am