«Նախկինների օրոք» Գուրեն Արսենյանը ո՞ր «մելիքությունից» էր

Նիկոլ Փաշինյանի անկրկնելի երկրպագուների շարքերում կա այդպիսի պատգամավոր, ի դեպ՝ ամբողջ 4 գումարման պատգամավորական փոր ունեցող Գուրգեն Արսենյանը, որ ժամանակ առ ժամանակ «մարգարիտներ» է շաղ տալիս, թունդ հակաարցախյան ելույթներ է ունենում, ինչ-որ արկածախնդրություններից է խոսում: Նա «տարածքային տվայտանքները» տկարամտություն համարեց, խոսեց «մելիքություններից», թե՝ նախկինում «մելիքություններ» են եղել: Մի խոսքով՝ ինչի՞ց եք բողոքում, ի՞նչը նենց չի, պետությունը ձեզ նեղացնո՞ւմ է...

Ո՞վ է խոսում: Գուրգեն Արսենյա՞նը: Եվ ասում է, թե իր ներկայացրած փաշինյանական իշխանությունը, ուշադրություն, «ուժ չի կիրառում քաղաքացիների նկատմամբ»: Տո լավ, է՜...

Գուրգեն Արսենյանի իշխանությունը տրորտակ է տալիս զոհվածների ծնողներին, իսկ 2022-ի ցույցերի ընթացքում ուղղակի գազանաբարո, թրքաբարո վարք էր դրսևորում քաղաքացիների նկատմամբ: Այդքանից հետո, ահա նա մոտենում է ԱԺ ամբիոնին ու նման ստեր է խոսում:

Կարող է թվալ, թե Գուրգեն Արսենյանը ամբիոնին էր մոտեցել Արցախի հայության հասցեին սպառնալիքներ բարձրաձայնելու նպատակով: Իրականում, մամուլում էլ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, Գուրգեն Արսենյանը լուծում է իր ընտանիքի անդամի հետ կապված քրեական գործը «հեչ անելու» հարցը: Թեպետ՝ դա թողնենք, ինքը՝ իր խիղճը (եթե ունի), թե ինչ նպատակներ է հետապնդում հակաարցախյան ելույթներով:

Բայց ինքը՝ Արսենյան Գուրգենը, հետաքրքիր երևույթ է: Մեկը, ով «գաստրոլների եկած արցախցի գործիչների» (իր ցածր բառամթերքն է, ի դեպ) օրոք առոք-փառոք իշխանության կողքին էր, իշխանության հետ կոալիցիա էր, նախարարական պորտֆել էր ստանում, հիմա թունդ նիկոլական է դարձել ու անարգանքի սյանն է գամում: Ո՞ւմ:

Սա նո՞ւյն Գուրգեն Արսենյանն է, ով, ըստ օդում և այլ տեղերում կախված լուրերի, փողով մի ամբողջ խմբակցություն էր ձևավորել, հայտնվել ԱԺ-ում, դեռ նախկինների օրոք և նախկինների ոչ բարով «դաբռոյով»։ Սա այն դեպքն է, որ իրոք կիրառելի է «սաղ նախկիններն են մեղավոր» ձևակերպումը:

Լավ, մի՞թե սա նույն Գուրգեն Արսենյանը չէ, ում առկայությունը Նիկոլ Փաշինյանի թևատակային խմբակցույթան շարքերում, բավարար է, որպեսզի Փաշինյանի իշխանությունը բնորոշվի օլիգարխիկ, ձևակերպվի, որ խաբել են, երբ հայտարարել են, թե այլրս բիզնեսի ու իշխանության սերտաճում չի լինելու: Էլի «դեմքեր» կան, բայց միայն Արսենյանի առկայությունը, կրկնենք, բավարար է՝ այս, ոչ բարով՝ իշխանությունն այդպես բնորոշելու համար: Այո՛, հենց օլիգարխիկ: Ու նա դեռ ինչ-որ բանի՞ց է խոսում:

Թե բա՝ «մելիքություններ»: Իսկ Գուրգեն Արսենյա՞նը որ «մելիքությունն» էր ներկայացնում, այդ ինչի՞ հաշվին էր իշխանական թևից համարվող դեպուտատ՝ 2000-ից 2017 թվերին: Իսկ հնարավո՞ր է, որ նաև իր նման «գործիչներով» էլ էին պայմանավորված նախկինների հանդեպ դժգոհությունները կամ դրանց մի մասը:

Այսինքն, քանի նա մանդատ ու նման «պաշտպանվածություն» ուներ, նախկինները լավն էին, իրենց հետ նույն կողմում էր: Հետո քաղաքական սալտո տվեց ու հիմա Փաշինյանի փաղանգում է, ու էլի... իշխանությունները լավն են, այդ Արցախի բնակիչներն են վատը, որ իրենց քննադատում են և պայքարում գոյության համար:

Քննադատելը՝ չգիտենք, բայց դատել պետք կլինի: Ու կլինի, որքան էլ որ Հայրենիքը թշնամու ոտքի տակ դնելը նիկոլականները, կաշվից դուրս գալով, ներկայացնեն որպես մեծ հայրենասիրություն: Հայրենասերներիս տեսե՜ք: Նիկոլ Փաշինյանին բարևողը, Նիկոլ Փաշինյանի կուսակցության ու խմբակցության մեջ գտնվողը տեղ ունի՞ «Հայրենիք» բառն արտաբերելու, որ մի հատ էլ հայրենասիրությունից խոսի: Ձեր «հայրենասիրությունը» այսօր Շուշիի ու Հադրութի գլխին տնկված ձեր սիրելի ադրբեջանական դրոշակներն են: Ձեր հայրենասիրությունը այսօր Կապանի շրջակա բարձունքներին տնկված ադրբեջանական դրոշներն են: Ձեր հայրենասիրությունը այսօր թշնամական օկուպացիայի տակ գտնվող հարյուր, եթե ոչ՝ ավելի քառակուսի կիլոմետրերն են:

Իսկապես հերիք ու բոլ եղավ: Թե՞ Արսենյանը կարծում է, որ եթե Փաշինյանի փեշն է բռնել, ուրեմն վերջ, այլևս իր անցյալը ջնջվել է, ոչ մեկը ոչինչ չի հիշելու կամ հիշեցնելու:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 4240 անգամ
Լրահոս
Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան Մարդիկ սուլում և իրենց զայրույթն են արտահայտում, երբ նկատում են ոստիկանապետ «Նիկոլի Արամին». video
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am