Ադրբեջանը մինչև մայիսի վերջ նոր պատերազմական գործողություններ է նախապատրաստու՞մ Հայաստանի դեմ

«...Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում...»։ Այս մասին վերջերս հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին: «…Վերջին շրջանում ադրբեջանական ողջ քարոզչությունը խոսում է հնարավոր էսկալացիայի մասին։ Այս մասին խոսում են նաեւ տարբեր միջազգային հրապարակումներ՝ վկայակոչելով հետախուզական տվյալների։ Ընդհանրապես, Ադրբեջանը պատրաստվում է, և այդ միջադեպը տեղի է ունեցել այս նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ։ Այսինքն՝ այս սադրանքը, որը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, և Ադրբեջանի կողմից հնարավոր մոտալուտ էսկալացիայի ծրագրի մի մաս է կազմում…»,- նշել է Գրիգորյանը:

Իշխանության ներկայացուցչի կողմից նման խոստովանությունը ցույց է տալիս մեկ բան, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է հասկացել, որ իրենց քաղաքականության արդյունքում այս մոտ ժամանակաշրջանում Հայաստանը կրկին նոր հարված է ստանալու Ադրբեջանի կողմից:

Բայց ինչու՞ է այսպիսի իրավիճակ առաջացել իրենք չեն խոստովանում, քանզի դա նրանց շահավետ չէ:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի համառ ցանկությունը բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ տեղափոխել արևմտյան հարթակում բերեց այս իրավիճակին: Հայկական կողմը ոչինչ չստացավ, փոխարենը մենք շատ մոտ ենք Արցախը կորցնելուն և ճանապարհ բացելուն Հայաստանի պետականության կործանման համար:

Ինչու՞ Փաշինյանի ցանկությունը տեղափոխել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը արևմտյան հարթակներում բերեց այսպիսի արդյունքների

Բանն այն է, որ պատերազմից հետո ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարթակներում Արցախի խնդրի քննարկումները կբերեին մեր համար վատ արդյունքի: Այդ իսկ պատճառով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Ադրբեջանի հետ նոր հարթակներում բանակցություններ չպիտի անցկացվեին:

Մինչդեռ Փաշինյանն անձամբ այս խնդիրը տեղափոխեց այդ հարթակ, որպեսզի կարողանար ազատվել Ռուսաստանի կախվածությունից:

Իր համար դա իշխանության պահպահման հարց էր: Իսկ Հայաստանի համար կործանարար քաղաքականություն: Ինքը՝ Փաշինյանը, ընտրեց իր խնդիրը լուծելու ճանապարհը:

Արդյունքում երկու տարվա ընթացքում այդ բանակցային գործընթացից հետո Պրահայում Փաշինյանը համաձայնվեց Արցախը դիտարկել, որպես Ադրբեջանի մաս: Ավելին, գնալով այսպիսի մեծ զիջմանը նա նույնիսկ չստացավ Ադրբեջանի կողմից երաշխիք, իրենց կողմից հարգելու բուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ավելին, արևմտյան հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի նախատեսվելու երաշխիքի ինստիտուտ, մինչդեռ առանց դրա Հայաստանը նույնիսկ այսպիսի համաձայնագիր կնքելուց հետո չի կարողանալու զսպել նոր Ադրբեջանի ագրեսիան:
Այս ամենը հասկանում է Փաշինյանը, բայց շարունակում է իր ուղին, քանզի այլևս նա քաղաքական իմաստով հետ դարձի քայլ չունի:

Հիշենք, որ բոլոր հանգուցային հանդիպումներից առաջ արևմտյան հարթակներում, Ադրբեջանը մեծ հարվածներ է հասցրել Հայաստանին, այդ հանդիպումից առաջ փորձելով ստանալ դիրքային առավելություն:

2021 թվականի մայիսի 11-ի, նույն թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի իրադարձությունները հենց այդ հանգամանքներով էին պայմանավորված:

Նույնը կատարվելու է գալիք մայիսի կեսերի հանդիպումից առաջ Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի միջև:

Ինչու՞ է Ադրբեջանը դիմում այդ քայլերին հասկանալի է: Ալիևը շատ լավ է հասկանում, որ այդ հանդիպումները գրգռում են Մոսկվային: Մյուս կողմից այդ հանդիպումներից առաջ Հայաստանին հարվածելով Ալիևը հետևյալ արդյունքն է ստանում: Եթե այդ հարվածներից հետո Հայաստանը համաձայնվում է այդ հերթական հանդիպմանը, ապա այդտեղ Ադրբեջանը ստանում է իր հերթական հաղթական դիվանագիտական արդյունքը: Իսկ եթե հայկական կողմը հրաժարվում է այդ հանդիպումից, պատճառաբանելով Ադրբեջանի պահվածքը, դրանից Ադրբեջանը շահում է Մոսկվայի աչքերում, քանզի դրա պատճառով է վիժեցվում այդ արևմտյան հարթակի հանդիպումը:

Արդյունքում Ադրբեջանը փոքր քայլերով հասնում է հաղթանակների Հայաստանի հանդեպ, էլ ավելի թուլացնելով մեր դիրքերը բոլոր տեսակի հարթակներում:

Միթե՞ պարզ չէ, որ այս ամենից հետո օր առաջ պիտի հեռացվի Փաշինյանը, և իր հակապետական խմբակը, քանզի հակառակ դեպքում մենք քայլ առ քայլ կորցնելու ենք Արցախից և Հայաստանից մինջև որ կարող է մի այնպիսի իրավիճակ առաջ գալ, որ մենք այլևս գետնի վրա դաշնակիցներ չոնւենանք խոշոր խաղացողների շարքում:

Հենց այսպիսի վիճակում է այսօր գտնվում Հայաստանը և «կամ-կամ» հարցադրումը վերաբերվում է մեր երկրի լինել-չլինելու հարցին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am