Փաշինյանի ագրեսիվ-ադրբեջանամետ քարոզի բուն պատճառների մասին

Արցախի խնդրին, հատկապես՝ մինչև 2018 թվականի իր իշխանազավթումը խնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս, Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ մի նոր կեղծախոսանք է բստրում: Նախօրեին, գերազանցապես յուրային-քպ-ականների միջավայրում՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշնինյանն էլի «հեքիաթներ» պատմեց կամ ինչպես ասում են՝ «լոլոներ կարդաց»:

Ի՞նչ նոր բան է հորինել Նիկոլ Փաշինյանն ա՛յս անգամ: Իսկ այս անգամ նա հայտարարեց, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշակված «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը... ճանաչվել է Ադրբեջանի մաս: Ասածի շեշտադրումը, որքան էլ որ բացահայտ անհեթեթություն է և ակնհայտ սուտ, դա էր: Բայց հարցը դա չէ միայն:

Հարցն այն է, որ այսքան ժամանակ ոչ մեկը, առաջին հերթին՝ Արցախի ու հայության երդվյալ թշնամի Ալիևը նման բան չի ասել: Ի դեպ, ավելի վաղ, այսինքն՝ նախքան Նիկոլ Փաշինյանի ու նրա աղեհաբեր-գլխակերների իշխանություն զավթելը, Ալիևը յուրայինների շրջանում բացահայտ գանգատվում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Փաշինյանի վերջին հայտարարության մեջ արտացոլված սուտն այնքան ակնհայտ է, որ մեկ վայրկյանի կյանք էլ չէր կարող ունենալ, և դա հասկանալի է տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու համար: Եթե «Մադրիդյան սկզբունքներով», ինչպես Փաշինյանն է ասում, Արցախը ճանաչվեր ադրբեջանական տարածք, էլ Ալիևն ի՞նչ դարդ ուներ, ձեռաց կհամաձայներ, կանցներ, կգնար:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը, գտնվելով ՀՀ վարչապետի «կոստյումի» մեջ, ՀՀ Ազգային (ազգային, է, այլ ոչ թե՝ ապ-ազգային) ժողովի ամբիոնից գործնականում ադրբեջանամետ քարոզ է տանում, սպասարկում է թշնամու շահերը:

Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ նման դրսևորումներ ունենում ու, նմանապես, առաջին անգամը չէ խոսում այն մասին, որ այս կամ այն թվին, այս կամ այն նախագծով, չգիտեմինչով, կարևորը՝ նախքան իր իշխանազավթումը, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում:

Նախքան այս հայտարարում էր, թե Արցախն ադրբեջանական է ճանաչվել Ալմաթիի (ԱՊՀ ձևավորման վերաբերյալ) հռչակագրով: Փաշինյանի այդ նենգափոխված «մեկնությունն» ու կեղծիքը բացահայտվեցին: Մեկ այլ առիթով հայտարարել էր, թե «Կազանյան փաստաթղթով» է (որն ստորագրելուց Ալիևը վերջին պահին հրաժարվեց) Արցախը ճանաչվել ադրբեջանական: Եվ այսպես շարունակ:

Կրկնենք, բոլոր դեպքերում, որքան էլ որ ակնհայտ է եղել, որ Փաշինյանը, սովորության համաձայն, խեղաթյուրում է հանրահայտ իրողությունները, նրա խեղաթյուրումները մերկացնող պատասխաններ ու մեկնաբանություններ եղել են:

Բայց մեր դիտարկման տեսանկյունից կարևորը ոչ միայն դա է, այլ հատկապես այն, թե ինչու է Փաշինյանը շարունակ անցյալում որոնում ու, իր կարծիքով, «գտնում» պահեր կամ դրվագներ, որոնք մեկնաբանում է իր քմահաճույքով՝ ըստ էության, զբաղվելով ադրբեջանամետ քարոզով:

Նիկոլ Փաշինյանի նման գործելակերպի հիմնական մղումը միանգամայն տեսանելի է. նա ձգտում է ամեն ինչ այնպես ներկայացնել, որ Արցախի հարցը վաղո՜ւց լուծված էր, Արցախը վաղո՜ւց տված էր, երևի դեռ նախկինների նախկինների կողմից, ուստի՝ «ի՜նչ կարող էր անել խեղճ Փաշինյանը» կամ ինչպես լատենտ նիկոլականներն են սիրում բակերում ասել՝ «ի՜նչ կարող էր անել խեղճ հարիֆը, ջեբը գցեցին...»:

Բայց այստեղ մեկ այլ կարևոր «շարժիչ ուժ» կա այն առումով, թե ինչու է Փաշինյանն այդպես վարվում: Ի վերջո, նա գոնե հասկանում է, որ շուրջբոլորը անուղեղ ապուշներ չեն, իսկ ինքն էլ հիմար չէ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, որ Պրահայում, անցյալ տարվա հոկտեմբերին, ինքը համաձայնել է դիտարկել Արցախն Ադրբեջանի կազմում (համաձայնել է լրիվ հանձնել՝ Էրդողանի ու Ալիևի հետ ունեցած «բանակցությունների» ընթացքում), և հիմա ամեն գնով փորձում է իր վրայից նետել կամ առնվազն իրենից հեռու վանել Արցախն Ադրբեջանին հանձնելուն պատրաստ լինողի անջնջելի և սերնդե-սերունդ փոխանցվելիք խարանը: Դժվար է ասել, թե էլ ինչ «գլուխկոնծիներ» կարող է տալ Փաշինյանը՝ իրեն արդարացնելու նպատակով, բայց հազիվ թե դա վերջնարդյունքում նրան կփրկի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1239 անգամ
Լրահոս
Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am