Ու սա Գյումրու կենտրոնում ցուցադրաբար կարկանդակ կծել չէ...

Վայոց ձոր Նիկոլ Փաշինյանի այցելությունը նշանավորվեց նրանով, որ մարզի ամենախոշոր գյուղում՝ Մալիշկայում, 47-ամյա մի կին ձեռքին եղած անձրևանոցը նետել էր նրա ուղղությամբ: Այս եղելության մասին լուրն արագորեն հետին պլան մղեց անխտիր բոլոր նորություններն ու դարձավ լրահոսի գլխավոր թեման:

Արժե՞ ասել, որ Փաշինյանի վրա անձրևանոց նետելու մասին տեղեկությունը, որն արագորեն հաստատվեց, զանազան-զարմանազան գրառումների, մեկնաբանությունների հեղեղ հարուցեց սոցիալական ցանցերում: Նմանապես՝ արժե՞ ասել, որ բազմաթիվ գրառումների ու մեկնաբանությունների հեղինակներ արտահայտվում էին անձրևանոց («զոնտիկ») նետած քաղաքացու կողմից: Կային ավելի «թունդ» արտահայտվողներ...

Բայց ո՞վ է անձրևանոցը նետած քաղաքացին՝ 47-ամյա կինը, ում փաշինյանական ոստիկանները, հասկանալի է, տեղում անմիջապես ձերբակալել են: Կատարվածից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ «Խոցել հովանոցով»-ի հայկական տարբերակը կիրառած կինը Մալիշկայում վարձով է բնակվում: Իսկ վարձով է բնակվում այն պարզ ու ահավոր պատճառով, որ զրկվել է Բերձորում գտնվող իր տնից: Այսինքն, այդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանի պատճառով տնազրկված հայրենակից է: Նրա տունը, նրա քաղաքը Նիկոլ Փաշինյանը հանձնել է իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևին:

Ահա այդ հանգամանքները նկատի ունենալով՝ կարծում ենք, Նիկոլ Փաշինյանը պետք է չափազանց գոհ լինի, թերևս, որ իր ուղղությամբ ընդամենը 1 առարկա են նետել, այն էլ՝ անձրևանոց: Հաշվի առնելով այն չարիքն ու ավերները, որ Հայաստանում, Արցախում գործել է Նիկոլ Փաշինյանը՝ նա ու իր անձի ֆիզիկական գոյությունը պահպանող-պաշտպանողները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն այնպիսի ենթադրական իրավիճակի, երբ կենցաղային տարբեր առարկաներ կամ իրեր կարող են թռչել իրենց ուղղությամբ: Չնայած, կարծում ենք, որ առանց մեր դիտարկման էլ նրանք դա գիտեն: Ի վերջո, հենց այնպես չէ, որ Փաշինյանը զրահամեքենայով է շրջում, հենց այնպես չէ, որ ահռելի թիկնազորքով ու ոստիկանական մի ամբողջ բանակով շրջապատված է այսուայնկողմ գնում: Նա գիտե: Նա, բնականաբար, վախենում է: Դա այն եզակի բաներից է, որ նա ճիշտ է անում:

Ու սա Գյումրու կենտրոնում ցուցադրաբար կարկանդակ կծել չէ: Սա իրական պայմաններում, իրականում տնազրկված, իրական մարդու բնական ռեակցիայի հետ բախում է: Դեռ որ՝ այսպես:

Պատերազմի աղետ, պարտություն ու կորուստներ բերելուց հետո մարդկանց վրա մուրճ ճոճողը, ելնելով տիեզերական հավասարակշռության օրենքներից, պետք է գոնե այնքանը հասկանա, որ իր ճոճած առարկան մի օր հետ է գալու իր ուղղությամբ ու վրա:

Առնվազն մի քանի տասնյակ հազար հայ մարդիկ զրկվել են իրենց հայրենիքից, տունուտեղից, իրենց ամեն ինչից, իրենց նախնյաց շիրիմներին խոնարհվելու, իրենց բնօրրանում իրենց ու զավակների ապագան կառուցելու մարդկային տարրական իրավունքներից:

Հազարավոր ծնողներ որդեկորույս են դարձել: Առնվազն 10 հազար հայ երիտասարդներ վիրավորվել ու հաշմվել են:

Եվ այդ ամենի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է:

Նա, ի դեպ, պատասխան չի տվել նաև երիտասարդ հղի կնոջը իր ավտոշարասյան մեքենաներից մեկով վրաերթի ենթարկելու, նրա ու իր չծնված երեխայի կյանքն ընդհատելու համար...

Առնվազն 3 սերնդի զոհողությունների ու կյանքերի գնով ունեցած նվաճումները զրոյացվել են: Ու ո՛չ մեկը, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը այդ ամենի համար պատասխանատվություն չեն կրել, շարունակում են ոչ միայն ապրել ու ըմբոշխնել կյանքի վայելքները, այլև շարունակում են լինել իշխանություն և երկիրը կտոր-կտոր հանձնել թշնամուն:

Ձևական-ցուցադրական «դերասանությունների« սիրահար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տեսախցիկների համար գնում ու խոնարհվում է իր իսկ ստեղծած մղձավանջի հետևանոքով զոհվածների շիրիմներին: Խոնարհվում է, իսկ տապանաքարերը ձեռքեր չունեն կեղծավորին իրենցից վանելու համար:

Եվ այդքանից հետո, ասում եք՝ անձրևանո՞ց: Երևի աշխարհի բոլոր անձրևանոցները չեն բավականացնի...

Ի դեպ, դառը քմծիծաղ է հարուցում տարածված պաշտոնական տեղեկատվությունը, որ անձրևանոց նետած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Իրենց մնար՝ ահաբեկչություն էլ կորակեին: Մինչդեռ մարդը ոչ քար է նետել, ոչ էլ անգամ՝ մուրճ, այլ թերևս ցանկացել է ինչ-որ բան ասել Փաշինյանին, վերջինիս շրջապատող ոստիկանները տնազրկված կնոջը թույլ չեն տվել մոտենալ, միգուցե նաև քաշքշել ու կոպտել են (դե, փաշինյանական ոստիկաններ են, չէ՞, նրանցից, որ զոհվածների ծնողներին են գետնին տապալում), և առանց այդ էլ հուսահատության եզրագծից այն կողմ հայտնված կինը ձեռքին եղածը նետել է Փաշինյանի ուղղությամբ:

Ավելի ուշ, երեկոյան հայտնի դարձավ, որ անձրևանոցը Փաշինյանի ուղղությամբ նետած կինն ազատ է արձակվել...

...Հայաստանն է շարունակում է բանտված ու պատանդառված մնալ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 3856 անգամ
Լրահոս
Հայաստանը Նիկոլի շնորհիվ «ուտելիքի տեսքով» հայտնվել է սեղանին․ Երվանդ Բոզոյան (video) Աննան իր չորս «ճտերի» հետ բնակվելու է Կիրանցում․ Արմինե Ադիբեկյան (video) «Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Խնդիրներ եք ունենալու, զգուշացնում եմ․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կարմիր բերետներին (video) Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց Ոտքի կանգնեք, Փաշինյանին հեռացնենք, կասեցնենք ՀՀ կազմաքանդումը․ ավտոերթ՝ Աշոցքում (video) Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար (video) «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ «Նիկոլ, հեռացիր». քաղաքացիներն աղբամաններով փակեցին Խանջյան փողոցը (video) Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am