Դելիմիտացիա է քայլ առ քայլ արվում. Մարդն ասեց` մարդն իրագործում է իր պլանը

Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական առաջխաղացմանը զուգահեռ օրերս ուշագրավ այց տեղի ունեցավ...

Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակման, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, հաղորդում են Ռուսաստանի կառավարությունից։

Հիշեցնենք, որ Օվերչուկը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում, մինչդեռ, չի նշվում, թե Փաշինյանն ու Օվերչուկը կառավարությունում օրերս տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ Կառավարությունից միայն ընդհանրական ձևով են հայտնել՝ Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր, նաև՝ առևտրատնտեսական կապերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Գործադիրում կայացած ընդունելությանը ներկա է եղել նաև Հայաստանի փոխվարչապետ, հանձնաժողովի մյուս համանախագահ Մհեր Գրիգորյանը։ «Վստահ եմ, որ այսօր մենք կքննարկենք հարցերի բավական լայն շրջանակ՝ տնտեսական և քաղաքական հարցեր, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին վերաբերող հարցեր», - ասել է Փաշինյանը:

Երկաթուղու վերականգնման հարցը կողմերը անցած տարեվերջին Մոսկվայում կայացած տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 11-րդ նիստին էին քննարկել, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի փոխվարչապետ, հանձնաժողովի մյուս համանախագահ Շահին Մուստաֆաևը։ Ըստ «Ազատության», թե ինչ առաջընթաց կա, այդ հանդիպումներից, պաշտոնապես չի հստակեցվում։

Դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը շարունակում են աշխատանքը՝ համաձայնեցնելու կոնկրետ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք թույլ կտան գործարկել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Այս հայտարարությունից հետո գործնականում փաստացի որևէ տեղաշարժ չի եղել։
Արդյո՞ք Փաշինյանն ու Օվերչուկը հանդիպմանն անդրադարձել են Սյունիքի Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացմանը կամ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանին միանալու՝ Մոսկվայի քննադատությանն արժանացած Երևանի մտադրությանը, քննարկվե՞լ է արդյոք գրեթե 4 ամիս շրջափակված Արցախի հարցը։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի կառավարություն հաղորդագրություններում այդ մասին չի նշվում։

Հայաստանի կառավարության տարած տեսանյութում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը միայն անդրադարձել է հայ-ռուսական երկկողմ տնեսական համագործակցությանը, շեշտել է՝ չնայած տարբեր մարտահրավերներին՝ ներառյալ տնտեսական ճգնաժամերն ու գլոբալ համակարգի փոփոխությունները, 2022-ի Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը աճել է. - «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, և նախորդ տարի փոխադարձ առևտրաշրջանառության աճի շատ լավ ցուցանիշներ ունենք: Ռուսաստանից Հայաստան ներդրումները ևս լավ ընթացքի մեջ են: Մենք իրապես ուրախանում ենք այն հաջողություններով, որ արձանագրում է Հայաստանի տնտեսությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մեծ տնտեսության մի մաս, և այն առավելությունները, որ տալիս է Միությունը, իհարկե, տեսանելի են»։

Օվերչուը նախորդ անգամ Երևան էր ժամանել աշնանը՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:

Նաև հատկանշական է, որ Օվերչուկն անցած ամիս աշխատանքային այցով Բաքվում էր։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ադրբեջանցի գործընկերոջ՝ Շահին Մուստաֆաևի հետ մասնակցել է ռուս-ադրբեջանական սահմանի նոր՝ Խանոբա մաքսային անցակետի բացման արարողությանը։ Ալեքսեյ Օվերչուկն այդ օրը ևս տնտեսական թեմաների էր անդրադարձել։

Հայաստանում քաղաքական դաշտը զբաղված է տարբեր «հիշարժան» թեմաների բուռն քննարկումներով, մինչդեռ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն դելիմիտացիա է իրականացնում Ադրբեջանի հետ: Այլ կերպ, քան այս իշխանության լռությունը ադրբեջանական «առաջխաղացումների» վերաբերյալ հնարավոր չէ բացատարել:

Մարդն ասեց` մարդն իրագործում է իր պլանը:

Նկատենք նաև, որ ապրիլի 6-7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հրավերով։ Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և այլ հարցեր. «Կլինի մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, սիրիական և ղարաբաղյան խնդրի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»:

Հայտնի է նաև, որ Լավրովը կմասնակցի բանակցություններին, որոնց ընթացքում կքննարկվի երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ, ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն։ Այցի ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կկայանա Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի հարցով «համաժամանակեցում»։ Նրանք տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամում առկա իրադրության վերաբերյալ, կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու ուղիները, որոնք հնարավոր են բացառապես Կիևի կողմից ռուսական շահերն ու մտահոգությունները հաշվի առնելու պայմանով։

Ըստ News.am-ի` կքննարկվի նաև «հացահատիկային գործարքը» կյանքի կոչելու հետ կապված իրավիճակը։ Բացի այդ, թուրք գործընկերների օգնությամբ մտադիր են հասնել այդ պայմանավորվածությունների համալիր կիրառմանը՝ ոչ միայն համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների, այլև միջազգային տնտեսական օպերատորների՝ ռուսական գյուղմթերքների և պարարտանյութերի հասանելիության ապաշրջափակման մասով։ ԱԳՆ ղեկավարները մեծ ուշադրություն կդարձնեն Մոսկվայում մեկնարկած թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։

Անդրադարձ կկատարվի քառակողմ ձևաչափով Անկարային և Դամասկոսին աջակցություն ցուցաբերելու քայլերին՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկիր Իրանի մասնակցությամբ։ Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը:

Բանակցությունների ընթացքում նախարարները կկենտրոնանան նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի, էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղիների քննարկման վրա: Անդրադարձ կլինի ռազմավարական այնպիսի նախագծերի շուրջ համատեղ աշխատանքին, ինչպիսիք են «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը։ Ս. թ. ապրիլի վերջի դրությամբ նախատեսվում է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկ միջուկային վառելիքի առաքման արարողությունը: Հերթական զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն նաև Թուրքիայում ռուսաստանցիների համալիր անվտանգության ապահովման հարցերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2592 անգամ
Լրահոս
Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am