Երևանում «Range Rover»-ով վթարի է ենթարկվել ու կողաշրջվել NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող  Արիանա Հովսեփյանը

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում  Արիանա Հովսեփյանը իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հողաթմբին և կողաշրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով եղել է ուշագնաց վիճակում, առաջինն օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։Հրշեջ-փրկարարներն ու պարեկները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացու» անվան  Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացրել  նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանն ու Ալբերտ Ավետիսյանը։ Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի  և  քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:Վթարի փաստով Հ․ Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդը հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն, լրագրող Ա․ Հովսեփյանն է։

դիտվել է 3162 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am