Ո՞վ է ստում. Փաշինյա՞նը, թե՞ իր ԱԱԾ-ն

Հայաստանի տարածքի ևս մի հատված, ի դեպ, առանց կրակոցի ու դիմադրության, Փաշինյանի իշխանությունը մարտի 30-ին հանձնեց թշնամուն: Խոսքը Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր բնակավայրերի հատվածում եղած տարածքի մասին է, որտեղ արձանագրվել է ադրբեջանական օկուպացիոն զորքերի առաջխաղացում, որից հետո թշնամին սկսել է ինտենսիվ դիրքավորվել նոր բնագծերում, դրանց մոտեցնել կենդանի ուժ և հավելյալ զինտեխնիկա: Այդ շարժը, ի դեպ, նկարահանվել է և համապատասխան տեսանյութերը մարտի 30-ի երեկոյան ժամերից արդեն ակտիվ «ֆռֆռում» են համացանցում:

Տեղի ունեցածի մասին դեռ լիարժեք հայտնի դառնալուց առաջ, նույն օրը, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մի երկարաշունչ ճառ ասաց «թեմայի վերաբերյալ»: Իսկ երեկոյան տարածվեց Նիկոլ Փաշինյանի անձնական ապահովությամբ զբաղվող կառույցի՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունը:

Ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության այս հատվածի վրա. «Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ» (ընդգծումները մերն են):

Հիմա անդրադառնանք Փաշինյանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը, մասնավորապես, մեջբերենք այդ փաստաթղթի 7-րդ կետը. «7. Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»:

Հիմա հարց. ո՞վ է ստում. Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ ԱԱԾ-ն: Փաշինյանն ասում է, թե բանակի նույն դիրքերում պիտի տեղակայվեին սահմանապահ զորքերը, իսկ սահմանապահ զորքերի համար պատասխանատու ԱԱԾ-ն ասում է, թե խնդրո առարկա հատվածում բանակը դիրքեր չի ունեցել: Իսկ միգուցե ԱԱԾ-ն ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը «բլթացրե՞լ» է: Հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն Փաշինյանից լավ իմանա, որտեղ ինչ դիրքեր կան: Ինչպե՞ս: «Գլխավոր գերագույն տրամանատար» Փաշինյանը չգիտի՞: Բա ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում: Թե՞ Փաշինյանը մի կողմից, իսկ իր ԱԱԾ-ն՝ մյուս կողմից միտումնավոր նման բաներ են ասում, որպեսզի մոլորության մեջ գցեն հանրությանը: Եվ ո՞ւմ է պետք նման «գլխավոր հրամանատարը», որը նույնիսկ չգիտի, թե որտեղ դիրքեր կան կամ չկան: Քանի՞ գրոշի արժեք ունեն այդ առնչությամբ նրա ասածները, եթե, այնուամենայնիվ, ԱԱԾ-ն է ճիշտ ասում: Եվ հակառակը՝ ո՞ւմ է պետք նման ԱԱԾ, որը չգիտի (եթե չգիտի), թե որ դիրքը որտեղ է:

Ամենից վատը, սակայն, դա չէ: Ամենից վատը այն է, որ թե՛ «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրողը, թե՛ նրան սպասարկող ԱԱԾ-ն իրենց հայտարարությունները անում են հիմնականում մեկ բանի համար, այն է՝ արդարացնելու համար թշնամու առաջխաղացումը, դա ներկայացնելով որպես անմեղ մի բան: Հատկապես՝ ԱԱԾ-ն: Հայտարարում է, թե մի 5 կետում են թշնամիներն առաջ եկել ու եկել են 100-300 մետրի չափ: Իբր՝ առանձնապես մի բան չի եղել, էլի:

Ավելին, թե՛ Փաշինյանի, թե՛ ԱԱԾ-ի հայտարարություններում ակնհայտ նշվում է, որ թշնամու հետ ունեցել են պայմանավորվածություններ: Սակայն այդ մասին ո՛դ Փաշինյանը, ո՛չ իր ԱԱԾ-ն բացարձակապես ոչինչ չեն հայտնել Տեղի, Կոռնիձորի բնակիչներին, որոնք թշնամական զորքի առաջխաղացումից անակնկալի են եկել, ինչի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ ու վկայությաններ եղան: Լավ, ե՞րբ էին մտադիր Փաշինյանն ու ԱԱԾ-ն բնակիչներին հայտնել, զգուշացնել, տեղեկացնել, որ իրենց պատկանող արտերը, վարելահողերը պայմանավորվել են հանձնել ադրբեջանական թուրքերին: Ի դեպ, նշված բնակավայրերում շատերը, անգամ 2021 թվականին, ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Նրան ընտրողները, կարծում ենք, հիմա չափազանց ուրախ ու երջանիկ են այս ամենից: Իսկ եթե ոչ, ապա թող իրենց ձայները հետ վերցնեն:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1168 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն. ՆԳՆ ոստիկանություն Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում Դու ավելի լավն ես, քան քեզ ներկայացնում են․ Սրբազանը՝ ոստիկանության մայորին. video Ստախոս են ոստիկանները, որ մի ոստիկանության փոխոստիկանապետը Կարենը լինի, դե պատկերացրեք․ Սրբազան. video ՇՏԱՊ․ «Դու ստախոս ես, ձեռքով չխոսես, ծառա եք դարձել էսքան»․ Սրբազանը ոչնչացնում է ոստիկանապետին. video ՇՏԱՊ․ Ոստիկանների նոր խումբ է ժամանել ՇՏԱՊ․ Բախում Իշխան Սաղաթելյանի, Թովմաս Առաքելյանի, Բագրատ Սրբազանի և ոստիկանների միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video «Ու՞մ ես ծառայում»․ թեժ բանավեճ Սրբազանի և ոստիկանապետ «Նիկոլի Արամի» միջև. video Տիկին Գոհարին ցավեցրած ոստիկանն ու ոստիկանապետ «Նիկոլի Արամը» բանակցում են Սրբազանի հետ. video Ամոթ, գետինը մտնեք, մեր փոխարեն ճանապարհները փակեցիք․ Սրբազանը ծաղրում է նիկոլի ոստիկաններին. video Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am