Ալիևի «գլուխը քոր է գալիս». Թեհրանը վերջին նախազգուշացումն արեց

Երկու օր է, ինչ իրանական համացանցային հոսքերից կարելի է եզրակացնել, որ Իրանում «համբերության բաժակը» լցվում է Իլհամ Ալիևին հանդուրժելու հարցում…

Մարտի 29-ին մի ուշագրավ հայտարարություն է հնչել հրեա պաշտոնյայի կողմից: Բայց այդ հայտարարությունը հնչել է Ալիևի իշխանության ներկայացուցչի հետ համատեղ մամլո ասուլիսի շրջանակում: Իսկ սա միայն բավական է, որպեսզի Իրանում կրկին դժգոհության ալիք բարձրանա...

Իրանը տարածաշրջանային սպառնալիք է. այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իսրայելն ու Ադրբեջանը պետք է նույն ըմբռնումն ունենան Իրանի սպառնալիքի վերաբերյալ։ Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ. Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- նշել է հրեա նախարարը։

Ինչպես ասում են, Ալիևի «գլուխը քոր է գալիս»:

Նույն օրն էլ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հստակ արձանագրել է` Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերն առավել բարդացնում են իրավիճակը: «Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում առկա լարվածությանը: Գտնում ենք, որ դա չի բխում կողմերից որևէ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Կարծում ենք, որ այստեղ, իհարկե, պետք է շարժվել խաղաղության, կայունության ուղղությամբ», ասել է նա:

Այնուհետև Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շարունակել է. «Այս տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը, մեր կարծիքով, իրավիճակի էլ ավելի բարդացման գործոն են: Ուստի գտնում ենք, որ պետք է «3+3» մեխանիզմի, ինչպես նաև մյուս գործող մեխանիզմների միջոցով, առանց ուժի կիրառման կարգավորել հարցերը տվյալ տարածաշրջանում: Մերժում ենք որևէ արդարացման պատրվակով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն: Գտնում ենք, որ պետք է շարժվել երկխոսության և այս հարցի քաղաքական կարգավորման ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է կիրառեն հենց այս ճանապարհը»,- ասել է Աբդոլլահիանը:

Ալիևին Թեհրանից մեկ այլ հուժկու ուղերձ են հղել...

Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան, իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ դիմելով Բաքվին՝ հայտարարել է իսլամական հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին։ Նա նշել է, որ Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իրանական բանակի հրամանատարի հայտարարությունը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», և Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են»։

Իրանցի գեներալը նաև շեշտել էր, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։ Բաքվից կրկին մեղադրանքներ են տեղացել, թե իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։

Եվ ի դեպ, Ադրբեջանի արտգործնախարարությունից հարկ են համարել նաև հիշեցնել. «Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»։

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4726 անգամ
Լրահոս
Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Սա մեր միակ փրկությունն է․ Արման Նուռը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Բերետատավորները «գրաժդանսկի» հագնած ոստիկանին էլ էին տարել Կիրանցի բնակիչներ (video) Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան Լարված իրավիճակ Կիրանցում․ մեր առաջ մուտքերը փակել են․ հասնելու են Խաչյալի բարձունք (video) Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ Մեր տղաների հոգիները հենց հիմա ուժ են տալիս մեզ․հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանի կողքին (video) Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն Սրբազան պայքարը մոտենում է հաղթական ավարտին․ Էդգար Ղազարյան (video) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից (video) Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալ «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» Միքայել Արք.Եպ. Աջապահյանի խոսքը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ (video) Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով Սրբազանի առաջնորդած շարժումը ճիչ է, ընդվզում այն սողացող ողբերգության դեմ, որ մեզ պարտադրվում է դրսից և ներսից. Նարեկ Գալստյան Շարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am