Սրբազանի առաջնորդած շարժումը ճիչ է, ընդվզում այն սողացող ողբերգության դեմ, որ մեզ պարտադրվում է դրսից և ներսից. Նարեկ Գալստյան
Սրբազանի առաջնորդած շարժումը ճիչ է, ընդվզում այն սողացող ողբերգության դեմ, որ մեզ պարտադրվում է դրսից և ներսից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող-հաղորդավար Նարեկ Գալստյանը:
«Մեզ ասում են՝ տու՛ր պապերիդ գերեզմանը, եկեղեցիներն ու խաչքարերը բարբարոսին, մոռացի՛ր անունդ, անցյալդ, նվիրական երազներդ, տատիդ աղոթքը, նախնյաց պատգամներն ու պատվիրանները: Մեզ ասում են՝ դարձի՛ր անասուն, կեր ու սուս:
Սրբազանի պայքարը մեր ինքնությունը ոչնչացնել ցանկացողների դեմ է: Այս շարժումը հային հայ պահելու մասին է»,- գրել է նա: