Հերթական սրբապիղծ որոշման փորձը. որ թատրոնն է թիրախում

Այսօր անհայրենիք իշխանությունները իրենց ազգադավ պարագլխի հետ միասին, իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի՝ այն է ԿԳՄՍ «կանտոռայի» միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը։ Թիրախում ԳՈՅ թատրոնն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։

«Մշակույթի, գիտության, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է։ ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող, թատրոնի համար ապրող, թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ:

Թատրոնը փակելու պատճառաբանությունները «կանտոռայի» կողմից ինչպես մնացյալ դեպքերում անհիմն են, տկար, մտացածին, ինքնագործ ու դավադիր։ Սա ընդհանրապես ամբողջ համակարգը քանդելու, ավերելու, ոչնչացնելու, հակամշակութային, տվյալ դեպքում հակաթատրոնական գործընթաց է, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները իրենց «լակոտնյայով»։ Նպատակը՝ փակել թատրոններ, կրճատել քանակը, պետական աջակցությունից զրկել, նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին, ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։

Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն, չունենալ մշտական թատերախումբ, չունենալ գեղարվեստական ղեկավար, այլ շենք, որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։ «Կանտոռայի» սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են, անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին, չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին, չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել, սպանել մշակութային օջախ, թատրոն, դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին, մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին, մեր թատրոնի կողքին, Հայոց Թատրոնի կողքին։

Ես և իմ ամբողջ ընտանիքը , ողջ անձնակազմով ՝ այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին»,- գրել է Ներսիսյանը։

դիտվել է 848 անգամ
Լրահոս
Էրդողանը քվեարկելիս փող է բաժանել ընտրատեղամասում Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի պարսպի հատվածը Երբ այս տարի կնշվի Վարդավառը Խուճապ՝ Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում Մանրամասներ Դավիթաշենի Ձոր 1 թաղամասի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհից Էրդողանը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. նոր տվյալներ «Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է» Ով է գլխավորում նախագահական ընտրապայքարում՝ քվեաթերթիկների գրեթե 46% հաշվարկից հետո Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am