Հովիկ Աբրահամյանը շարունակում է իր սեփականության վաճառքը. նրան պատկանող տարածքներից մեկն էլ Գագիկ Ծառուկյանն է գնել. newsbook.am

Վերջին օրերին մամուլը պարբերաբար անդրադառնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի առքուվաճառքի մասին լուրերին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է իր ընտանիքին պատկանող գազալցակայանները: Համաձայն մամուլի հրապարակումների՝ դրանց թիվը 8-ն է, դրանք գրանցված են եղել Աբրահամյանի ընտանիքի անդամների ու հարազատների անուններով: Ի դեպ՝ չեն հերքվել նաև այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է՝ Յուվեցի Կարոն: Բացի այս նախորդող շաբաթների ընթացքում հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50 տոկոս բաժնետոմսը: Խոսքը «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի մասին է, որոնց կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին: Մյուս 50 տոկոսի սեփականատերը  Հովիկ Աբրահամյանի որդունն էր՝  ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանինը: Հիշեցնենք, որ Աբրահամյանները վաճառել են նաև իրենց պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Այն ձեռք է բերել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: NewsBook-ի տեղեկություններով վերջերս Աբրահամյանները վաճառել են Օպերայի տարածքում գտնվող ամենահայտնի սրճարաններից մեկում ունեցած իրենց 50 տոկոս մասնաբաժինը: Խոսքը «Սանտաֆե» սրճարան-ռեստորանի մասին է: Բացի այս խոսակցություններ կան, որ Աբրահամյանը որոշել է վաճառել նաև իրեն պատկանող «Նաթիոնալ» հյուրանոցային համալիրը: Խոսակցությունների համաձայն՝ նա այս փուլում գնորդ է փնտրում հյուրանոցի համար: Հավելենք, որ այս օրերին լուռ, բայց բավականին սուր կոնֆլիկտ է հասունացել Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու՝ Գագիկ Ծառուկյանի միջև: Խնամիների հարաբերություններն այնքան սառն են, որ նրանց շրջապատում կարծիք կա, թե նրանք նեղացած են միմյանցից: Ի դեպ՝ Աբովյան փողոցում՝ Կինոմոսկվայի դիմացի մայթին, այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում: Տարածքը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Ոչ վաղ անցյալում հիշյալ տարածքի ուղիղ կեսի սեփականատերը Հովիկ Աբրահամյանն էր, սակայն այդ տարածքի իր մասնաբաժինը ևս Աբրահամյանը վաճառեց: Գագիկ Ծառուկյանը գնեց, և միայն գնելուց՝ այսինքն տարածքն ամբողջությամբ իրենով անելուց հետո, ձեռնամուխ եղավ ինչ-որ բան սկսել: Հիմա այդ տարածքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում, և Ծառուկյանն ինքն է միանձնյա տնօրինելու նոր ստեղծվող բիզնես նախագիծը: Եթե Աբրահամյանի ունեցվածքի մասով ամեն ինչ ավելի քան պարզ է, ապա հետաքրքիր է, թե ինչ հանգուցալուծում կստանա խնամիների կոնֆլիկտը: Ի դեպ՝ մեր տեղեկություններով կոնֆլիկտը բացարձակ քաղաքական արմատներ չունի, այն ավելի շատ շոշափում է երկու գերդաստանների արժեմշակութային դրսևորումները:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am