Նայեք՝ ովքեր են կանգնած մարտի մեկի զոհերի հուշարձանի կողքին...

Այնքան պարզ բացատրությու՜ն ունի մարտի մեկը։ Այն ինչ այս իշխանությունն արեց 2018- ից սկսած՝ կապիտուլյացիա, Արցախի տարածքների հանձնում, Հայաստանի սուվերեն տարածքում թուրքի ներկայություն, Հայաստանի թուրքացում, պետական կառույցների կազմալուծում, Բանակի թուլացում և հազար ու մի Հայաստանի պետականությունը սասանող քայլեր, ծրագրված էր անել 2008 թվականին։

Նայեք, ովքեր են կանգնած մարտի մեկի զոհերի հուշարձանի կողքին։ Նրանք, ովքեր 2008-ին պիտի բռնի ուժով զավթեին իշխանությունը և անեին այն նույն քայլերը, որը հիմա են անում։ Կանգնած են նրանք, ովքեր մարտի մեկին քրեական պատասխանատվության են ենթարկվել ու իշխանության գալով մի մեծ ռետին վերցրել ու ջնջել, որ իրենք դատվել են։ Ու մի անգամ իրենց հարց չեն տվել՝ լավ, որ մենք չենք չենք արել մարտի մեկը, բա ո՞ վ է արել։ Այդ ովը չկա։ Փաշինյան, այդ ովը չկա։ Որ դու չես արել մարտի մեկը, բա ո՞վ է արել։ Տեղից տեղ գնալու համար դիպուկահարներով ես գնում, մի փոքրիկ ակցիայի ժամանակ մարդկանց քացու տակ տալ ես տալիս, նռնակ ես գցում։ Վտանգված երկրի սուվերենությունը իշխանությունը չպահե՞ր։ 2018-ին չպահեցին, տեսաք, գլխներիս ինչ օյին բերեցիք։ Չեք հանգստանու՞մ, որ այդ նույնը չկարողացաք անել 15 տարի առաջ։ Լրագրողն ասում է՝ բա դուք ասում էիք բացահայտված է մարտի մեկը, ասում է՝ այո, ես հիմա էլ եմ ասում, որ մարտի մեկը պիտի բացահայտվի։ Մարտի մեկը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն։ Ինչքա՞ն կարելի է այս ժողովրդին գլուխներով հաշվել։ «Պատերազմը» տանուլ տալը զինվորականության վրա գցելու, մարտի մեկի բացահայտումն էլ իրավաբանների վրա գցելու մանիպուլյացիան չի՜ գործում։

Ուզում եմ հարցնել այս իշխանությանը՝ որ մարտի մեկին գայիք իշխանության, այս նույն ծրագիրը չէի՞ք իրագործելու։ Ոչ ասելուն հավատացող չկա, եթե նույնն էիք անելու, լավ է, որ չեք եկել։ Լավ է, որ 15 տարով հետաձգվել է Արցախը հանձնելու, Հայաստանը ուժասպառ հիվանդ դարձնելու ծրագիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1001 անգամ
Լրահոս
Եթե դավադիրներ են, իրենք գիտեն՝ ինչ է սպասվում իրենց․ Բագրատ Սրբազան (video) Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատից Թասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ Մելիքյան Սյունիքի մարզը ՀՀ ամենաբարեկեցիկ տարածաշրջանն է (video) Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկել «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված «սահմանազատման» հետ Ժամը 10:00-ի դրությամբ բերման են ենթարկվել 38 քաղաքացիներ «Սրբազանի շարժման մասին բացասական կարծիքը ձեւավորող լրատվականի տերը բանակից ազատվելու համար փաստաթուղթ է կեղծել և կարգալույծ արվել Եկեղեցու կողմից» Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով Այսօր որ փողոցներն են փակելու քաղաքացիները Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Սթրեսից էր դուրս գալիս Վոյաժներին ոչինչ չի խանգարում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am