Գառնի-Հացավան ճանապարհին «Infiniti»-ն բախվել է քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում
Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 10:50-ի սահմանում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ Հացավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։