Նիկոլ Փաշինյանի ասուլիսի գլխավոր նպատակը

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իր տեսակով դասական տիպի արկածախնդիր գործիչների շարքին է պատկանում գիտեն բոլորը: Բայց դժվար էր պատկերացնել, որ Փաշինյանը ռիսկ կաներ իր անձնական շահերի համար խաղադրույքի աներ մեր ժողովուրդի անվտանգության վրա: Այսօրվա իր ասուլիսի ժամանակ նա փորձեց բացել այդ վերջին «oվերտոնի պատուհաններից» մեկը, հրապարակավ նշելով, թե իբր ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում ոչ թե օգնում են, այլ վնասում են Հայաստանի անվտանգությանը:

Նման աննախադեպ բնույթի ռիսկային հայտարարություն նա չէր անի, եթե վախի զգացում ունենար: Սակայն իր այդ անպատժելիության զգացումի պատճառով է նա որոշել, որ կարող է անգամ Հայաստանի ողջ բնակչությանը դնել ռիսկի տակ:

Հայ ժողովուրդի պատմության ընթացքում այս աստիճանի աննախադեպ բնույթի դավաճանական ակտ դեռ չի գրանցվել:

Փաստացի նա ցինիկաբար ընդունում է, որ Ադրբեջանի կողմից կա ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի համար սպառնալիք: Ավելին, նա նույնիսկ հայտարարում է, որ ինքը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց հենց Ադրբեջանը պատրաստ չէ դա անել Հայաստանի մասով: Որից հետո նշում է, թե իբր ռուսական զորքերի առկայությունն է խանգարում դա անել: Այսինքն, իր արևմտյան պատվերի կյանքի կոչման համար, նա փորձում է զոնդաժ անել, թե ինչպես կարձագանքի Հայաստանի 3 մլն քաղաքացիները:

Իր հոգու խորքում խոստովանում է, որ բանտում եղած ժամանակ, նա իրեն ավելի լավ էր զգում, քան այսօր, կարծես խոստովանելով, որ հայտնվել է դրսի խոստումների ծուղակի մեջ և չգիտի թե ինչպես դրանից դուրս գալ:

Իր այս ասուլիսով նա փաստացի բացահայտեց, թե ինչ են ուզում իրենից իր արևմտյան տերերը, այն է հայ ժողովուրդին ավետել, որ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանից:

Նման վտանգավոր իրավիճակյում հայ ժողովուրդը երբեք չէր եղել վերջին երեսուն տարիների ընթացքում: Ճիշտ է 100 տարի առաջ, նույն այդ Արևմուտքը հերթական անգամ խաբեց ու քցեց Հայաստանին, որի արդյունքում մեր երկրի տարածքը 55 հազար քռ. կմ–ից կրճատվեց և դարձավ 30 հազար: Իսկ այսօր, պարզվում է նրանց դա էլ է քիչ, նրանք ուզում են, որ ռուսական զորքերը հեռանան Հայաստանից, որպեսզի կրկնվի ցեղասպանությունը: Ճիշտ է նրանք մի լավ «կլացեն» մեր զոհերի համար, հետո ձևի համար «կդատապարտեն» Թուրքիային և Ադրբեջանին, որից հետո կսկսվի նրանց նոր համագործակցության դարաշրջանը, ինչպես որ Սևրից հետո, Լոզանով այդ նույն Արևմուտքը կրկին թուրքերի հետ սկսեց իր համագործակցության դարաշրջանը:

Ահա Արևմուտքի ողջ ծրագրերը մեր տարածաշրջանի մասով, որտեղ չեն լինի, ոչ ռուսական ազդեցությունը, որ էլ հայերը: Եվ այս ամենը նրանք ուզում են իրականացնել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1879 անգամ
Լրահոս
Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video) ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Հենց այսօր Մոսկվայում Փաշինյանի առաջ կդնեն այդ հարցը․ Հայկ Այվազյան (video) Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի հետ. Արշակ Կարապետյան Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն Ջուլֆալակյան «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Մեծ թափով երթը շարժվում է Երևան (video) 212 ուսանող միացել են ու աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (video) Պատերազմի մասնակցի կոչը․ վաղը հազարավոր մարդիկ կլինեն փողոցներում․ բոլորս դուրս ենք եկել պայքարի (video) Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք Մոսկվայում շատ ծանր հանդիպում է սպասվում «ագենտին». Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Հայաստանի արտաքին պարտքին ավելանում է ևս 373 մլն եվրո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am