Կամրջի վրա բախվել է ավելի քան 200 ավտոմեքենա
Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում թանձր մառախուղի պատճառով բախվել Է ավելի քան 200 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Դեպքի վայրում աշխատող փրկարարներից մեկը տեղական Henan Jiaotong Radio-ին հայտնել է, որ վթարում, ըստ նախնական հաշվարկների, ներգրավված է ավելի քան 200 մեքենա: