Ու՞մ վրա է հույսը դրել Փաշինյանը. ֆրանսիական «Le Figaro»-ի տնօրենի բնորոշմամբ՝ Ալիևի շա՞ն

Ինչպես հայտնի է, օրերս Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան կնքել են, այսպես կոչված «կանաչ էներգիայի» ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, ըստ որի Ադրբեջանը դեպի Եվրոպա է արտահանելու «կանաչ էներգիա»։ Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանն արդեն արգելափակել էր Լաչինի միջանցքը: Եվ դրա հետ մեկ տեղ չորս երկրների ղեկավարների կողմից պայմանագրի ստորագրմանը մասնակցում էր նաև Եվրահանձնաժողովի նախագահ՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Այս առիթով ամենադիպուկ գնահատականը տվեց ֆրանսիական «Le Figaro»-ի տնօրեն Կրիստոֆֆ Բյուիսոնը: Անդրադառնալով Եվրահանձնաժողովի ղեկավարաի նման պահվածքին, նա նշեց բառացի հետևյալը. «...դուք հպարտանում էք նրանով, որ եվրոպական արժեքների անունից պայմանագիր էք կնքում Ադրբեջանի բռնապետի հետ, ով ոտնահարում է մարդու իրավունքները, բանտարկում այլախոհներին, ճնշում ազատ մամուլը և արդեն քանի օր է շրջափակել է 120 հազար արցախահայերի, որոնցից 30 հազարը երեխաներ են...»։

Ֆրանսիական պարբերականի տնօրենը Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանել է «Ալիևի շուն», քանզի սույն տիկինը ակտիվությամբ մասնակցում է բոլոր այն միջոցառումներին, որտեղ ԵՄ-ն առնչություն է ունենում Ադրբեջանի հետ:

Եթե ռուսական էներգակիրների գնումը վատ է այն բանի պատճառով, որ Մոսկվան իրեն վատ է պահում Ուկրաինայում, ապա ինչո՞վ է լավ Ադրբեջանի պահվածքը, ով միջազգային բոլոր նորմերը խախտելով սկսեց ագրեսիա Արցախի դեմ, կտտանքների է ենթարկում հայ գերիներին, բռնազավթում է ՀՀ տարածքը, իսկ այս օրերին էլ հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում ապրող քաղաքացիների համար, նշում են շատ եվրոպացի դիտորդներ: Փաստորեն ստացվում է, որ ԵՄ-ն մարդկային արժեքների մասով երկակի ստանդարտներով է գործում, որի համար էլ նրանց կողմից քարոզվող արժեքները գրոշի արժեք էլ չունեն: Հենց այդ հանգամանքից ելնելով է ֆրանսիացի լրագրողը Եվրահանձնաժողովի ղեկավարին անվանում «Ալիևի շուն»։

Այս ամենից հետո պետք է հարցնել Հայաստանի ներկայիս իշխանությանը, ձեր «արևմտամետությունը» ի՞նչ արժեք ունի Հայաստանի համար, եթե բոլոր բովանդակային պայմանագրերը ԵՄ կնքում է, ոչ թե փաշինյանական Հայաստանի, այլ բռնապետական Ադրբեջանի հետ:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 1220 անգամ
Լրահոս
Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am