Внимание вопрос. Ձեզ կա՞յֆ ա տալիս 24/7 ռեժիմով քֆուր ուտելը
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, Hrachya Sargsyan, Առաջին ալիք որ մի բան եք անում, ինչի՞ եք նենց անում, որ հայհոյանքների տեղատարափը հանկարծ մի օր չպակասի...
Հասկանում եմ, որ նկարահանում եք անում ու շատ լավ հասկանում եմ, որ էտ նկարահանումը 1֊2 ժամվա գործ չի։ Ինքս մասնակցել եմ հենց մետրոյում իրականացվող նկարահանումների ու չեք պատկերացնի, մենք նկարահանումը իրականացնում էինք 23։00֊ից հետո։ Պատկերացնու՞մ եք, տենց էլ ա կարելի։
Երևանի տրանսպորտը ահավոր ա աշխատում, որոշներն էլ որ քիչ թե շատ լավ են աշխատում` խցանումների պատճառով սովորականից 1 ժամ շուտ պետք ա դուրս գաս, որ հասնես, իսկ ոտքով քայլելը բոլորդ էլ հասկանում եք, որ տրամաբանական չէ։ Միակ տրանսպորտային միջոցը, որ նորմալ աշխատում ա, էտ մետրոն ա, դուք էլ բռնել 2 աշխատանքային օրով փակել եք։
Внимание вопрос
Ձեզ կա՞յֆ ա տալիս 24/7 ռեժիմով քֆուր ուտելու։
Նարեկ Մութաֆյանի գրառումը