Հետաքրքիր վիճաբանություն Ռուսաստանի ՊՆ-ի ու Ադրբեջանի ՊՆ-ի միջև

Ռուս խաղաղապահները հակադարձել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությանը՝ տարակուսանք հայտնելով դրա ձևակերպումների առնչությամբ:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում հաստատել էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այդ հաղորդումը՝ միաժամանակ դժգոհելով, թե ռուսական կողմը չի առաջնորդվում Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով:

Ըստ «Ազատության», Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Տելեգրամ ալիքի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ուսումնական և մարտական խնդիրների իրականացման ժամանակ օգտագործում են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված անվանումները:

Զարմանք է հարուցում քննադատությունը Բաքվից Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և ոչ մեկ անգամ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ-ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոմեքենաների շարասյուների ուղեկցման համատեքստում: Դա, սակայն, չի հանգեցրել տեղեկատվական տարածքում դժգոհություններ արտահայտելուն: Ավելին, շարասյուների երթուղիների համաձայնեցման և ռուսաստանցի խաղաղապահների հետ փոխգործողության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները»:

Շեշտելով, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ և բազմիցս դրվատանքի է արժանացել այդ թվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդագրությունը մանրամասնում է, որ հրադադարի խախտումները դիտարկվում են խաղաղապահների դիտակետերից՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով, որոնք թույլ են տալիս դիտարկում իրականացնել օրվա ցանկացած ժամի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսպիով, հաստատեց ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ, տեղեկացրել, որ ռուս խաղաղապահները կողմերի հետ պարզում են միջադեպը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացնում», - ասվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։

Կրակոցների մասին ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացնում: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։

Նկատենք, որ վերջին մեկ ամսվա մեջ կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու համար։ Վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Ստեփանակերտն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ՝ Սարուշեն, Հացի, Մաճկալաշեն գյուղերում:

Բաքուն հերքում է նաև ռուսական կողմի պնդումը և Մոսկվայից պահանջում Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս կիրառել բացառապես ադրբեջանական տեղանունները: Ավելի ուշ հրապարակած արձագանքում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել էր, որ ռուսական կողմին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկը, բազմիցս կոչ արել կիրառել այդ տեղանունները: «Ռուսական կողմի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նշված ադրբեջանական բնակավայրի, որը նրանք անվանում են Մաղավուզ, պաշտոնական անվանումը Չարդաքլի է: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները չեն խախտել հրադադարը և կրակ չեն բացել նշված ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ռուսական խաղաղապահ զորախմբին մեղադրելով վերջին շրջանում հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրը ռուս խաղաղապահների հրամանատարը հրավիրվել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող ականապատված տարածք՝ տեղում զննելու իբր հայտնաբերված ականները: Ռուսական կողմը, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկություն չի հայտնել, շեշտել է պաշտոնական Բաքուն:

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին մեղադրանքների տարափը: «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը կոչ ենք անում համապատասխան հաղորդագրություններում ճիշտ արտաբերել մեր երկրի բնակավայրերի անունները և լրջորեն կանխել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4426 անգամ
Լրահոս
Ոչ ոք չփորձի ինքը հարց լուծել փողոցում․ միջադեպ պարեկների հետ շարժման ժամանակ (video) Սա հայապահպանության պայքար է․ ես հավատում եմ այս շարժմանը․ Գոհար Մելոյան (video) Այդ տհաճ երիտասարդի դեմ Միկա Բադալյանը որևէ հանցանք չի գործել․ Կարապետ Մինասյան (video) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից․ արցախցի (video) Տարոն Չախոյա՛ն, բերդում փտելու ես․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն սկսել է ինքն իրեն խաբել․ Բագրատ Սրբազան (video) Ուզում են խփել համաժողովրդական շարժմանը. կիրանցեցի (video) «Գյումրու պարեկային անսամբլը միգալկեքով․․․» (video) Է թող կանչեն Արշակ սրբազանին ԱԱԾ, ինձ էլ թող կանչեն. ի՞նչ է եղել․ Միքայել Սրբազան (video) Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է Փաշինյանը վախեցած է հասել Մոսկվա․ Արա Վարդանյան (video) Փաշինյանն էլ, Ալիևն էլ, Հայաստանում կորցնելու են իշխանություն Մեկ հարցի պատասխան չի տալիս՝ ո՞ր քարտեզներն է դրված իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում. Տիգրան Աբրահամյան Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am