«Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը». Դավիթ Բաբայան
Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է #Արցախ/ը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։ Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։ Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագործում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին։
Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից