Նիկո՛լ, դու տղամարդ չես․ տեղահանված արցախցի (video)
Ես ունեմ ութ երեխա, որոնց զոռով-շառով իմ երկու հարկանի տնից հանել են դուրս: Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանված քաշաթաղցիներից մեկը:
«Երեք ամիս է ես մնում եմ Այգեզարդ գյուղում, վարձով եմ ապրում, 70 հազար վարձ եմ տալիս: 3 օր հետո էլ ինձ հանելու են, որովհետև տունը վաճառքի է: Ես հիմա իմ ութ երեխային ու հիվանդ ամուսնուն ո՞ւր տանեմ»: