Google Pay-ը և Google Wallet-ը հասանելի են Ամերիաբանկի հաճախորդների համար. Տեսանյութ

Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն: Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու:

Քարտապանները կարող են Ամերիաբանկի դեբետային և կրեդիտային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որն ի դեպ, նույնպես գործարկվում է այսօր, վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google դրամապանակին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով, որոնք լրացնում են Ամերիաբանկի քարտերի` արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, հեռախոսի կորչելու կամ հափշտակվելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հրահանգից՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները ջնջելու համար:

«Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, հեշտ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում,-նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը:-Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»:

Ամերիաբանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:

«Հավատարիմ մնալով թվային փոխակերպման օրակարգին՝ Ամերիաբանկը միշտ ձգտում է իր հաճախորդների համար ապահովել ժամանակակից և դրական բանկային փորձառություն՝ ամենաառաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ Հայաստանում մեր քարտապանների համար արդեն հասանելի է անհպում վճարումների նոր եղանակ՝ Google Pay-ը»,-ասաց Ամերիաբանկի Վճարային քարտերի գործառնությունների բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան Ասեմ նաեւ, որ ես խիստ համառ եւ ու ահավոր հետեւողական, եւ սա պիտի պատժվի Ջերմաստիճանը կնվազի Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը․ Բորտնիկով Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Տիգրան Աբրահամյան Դանիայում Փաշինյանը հումոր է արել. video Դու քո երեխեքին ադրբեջանցուց այդպես կպաշտպանե՞ս․ ոսկեպարցին՝ Փաշինյանին (video) Նիկո՛լ, դավաճա՛ն, Նիկո՛լ, դավաճան․ ինչպես են Դանիայում դիմավորում Փաշինյանին (video) Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն զգում են՝ ամեն ինչ կորցնում են․ Հովհաննես Իշխանյան (video) «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»․ Կոնջորյա՛ն, դու սա լավ հիշի․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականնե՛ր են սրանք․ Բագրատ Սրբազանին մի բան կասեմ․ նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյան (video) Ոստիկանը կնոջն է ասել` երեխայիդ ծախի ապրի , միտինգ մի արա (video) Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է․ Ավետիք Չալաբյան (video) 1 գիշերվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ են թալանել. տեսախցիկը արձանագրել է այդ պահը Դուք շաղախված եք արյան մեջ․ սրիկանե՛ր․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյան (video) ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն հերքում է վերջինիս՝ ՌԴ քաղաքացի լինելու լուրը Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել Չհոգնե՛ք, չվախենա՛ք, սա գնալու է․ Արմեն Աշոտյան (video) Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ անցաթուղթ է և վկայություն է, որ ես այնտեղ ապրել եմ (video) Իրենք են վկայում՝ այսօր նոր սերնդի կյանքի մեջ թմրանյութն է տեղ գտնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am