Որո՞նք էին ՀՀ երկրորդ նախագահի կողմից այսօր հնչեցված հիմնական 10 մեսիջները

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել. որո՞նք են նրա կողմից հնչեցված հիմնական 10 մեսիջները:

Մեսիջ առաջին

Արցախի այսօրվա վիճակը անվտանգության տեսակետից դժվարին է, բայց անելանելի չէ, եթե մենք ունենանք կամք չհրաժարվել մեր նպատակներից: Սակայն ներկայիս ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից, իսկ Արցախի իշխանություններն այս իրավիճակում փորձում են գոյատևման իրենց լուծումները փնտրել:

Մեսիջ երկրորդ

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից փաստացի խոստովանեց, որ իր «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը ձախողվել է: Որից բխում է, որ երկրին անհրաժեշտ է նոր ղեկավար և նոր բանակցող:

Մեսիջ երրորդ

Ոչ թե պետք է տեր ման գալ դրսում սեփական խնդիրները լուծելու համար, այլ փորձել ինքնուրույն պաշտպանության օրակարգ ձևավորել, որից հետո գտնել դաշնակիցներ: Միայն այդ պայմաններում մեզ կաջակցեն, իսկ քաղաքական մուրացկանին ոչ ոք չի ցանկանա օգնել: Մեծ քաղաքականության մեջ դա բնական օրինաչափություն է:

Մեսիջ չորրոդ

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո անցել է երկու տարի, սակայն Փաշինյանի իշխանությունը գրեթե ոչինչ չի արել երկրի անվտանգությունը ուժեղացնելու համար, հույսը դնելով Ալիևի հետ «խաղաղության դարաշրջան» կերտելու վրա:

Սակայն Ադրբեջանը տեսնելով այս իրավիճակը էլ ավելի է մեծացրել իր ճնշումները Հայաստանի վրա բոլոր բնագավառներում, սկսած դիվանագիտական ոլորտից, վերջացրած սահմանի վրա ճնշումների ուժեղացմամբ:

Մեսիջ հինգերոդ

Այսօր Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, նաև մեր պարտության պատճառով 2020 թվականի պատերազմում: Բացի այդ դրան ավելացել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Մոսկվայից և տեր ման գանք ԱՄՆ-ում, կամ Ֆրանսիայում: Վերջիններս զորքեր չեն ուղարկի մեր տարածաշրջան, հերիք է դիտարկել մեր տարածաշրջանի քարտեզը և ամեն ինչ պարզ կլինի:

Մեսիջ վեցերորդ

Այսօր գետնի վրա մեզ կարող են աջակցել միայն Ռուսաստանը և Իրանը: Ընդվորում Իրանը կարող է նույնիսկ զորքով աջակցվել, ի տարբերություն Մոսկվայի, քանզի իր երկրի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, մեր հարավային սահմանների պաշտպանության հարցում:

Մեսիջ յոթերորդ

ՀԱՊԿ-ը այսօր չի կարող աջակցել մեզ ռազմական տեսանկյունից, սակայն այդ կառույցից դուրս գալը սխալ կլինի մի շարք պատճառներով: Նախ այդ խողովակով ստանում ենք էժան զենք և զինամթերք: Իսկ այն տեսակետը, թե այդ կառույցի անդամակցությունը խանգարում է մեզ զենք գնել այլ երկրներից սուտ է: Իր տաս տարվա կառավարման ընթացքում Հայաստանը զգալի քանակի զենք է գնել նաև այլ երկրներից:

Մեսիջ ութերորդ

Որպեսզի մենք դուրս գանք այս իրավիճակից երկրի համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխվի բանակցողը: Բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է այդ խնդրի լուծման համար: Նոր բանակցողը պետք է հանդես գա գործողության նոր առաջարկով, որին էլ ինքը՝ Քոչարյանը կարող է աջակցել: Ընդ որում այդ փոխզիջումային ֆիգուրը կարող է առաջարկվել նույնիսկ իշխանության կողմից:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել ազգային համերաշխության նոր իշխանություն:

Մեսիջ իններորդ

Ինքը՝ Քոչարյանը, չգիտի թե ինչու «Դիմադրության շարժումը» հաջողության չհասավ, հենց դրա պատճառով էլ նա չի մերժում այլ ֆորմատների առաջ գալը, եթե դա կօգնի երկրին այս իրավիճակից դուրս գալու համար:

Մեսիջ տասերրորդ

Երեք նախագահների ֆորմատից ՀՀ երկրորդ նախագահն շատ մեծ սպասումներ չունի, սակայն միաժամանակ հույսը չի կորցնում, որ այդ ֆորմատում էլ հնարավոր կլինի լուծումներ գտնել: Բայց բացառում է, որ նախագահները համաձայնվեն համախմբվել կապիտուլյացիայի թղթի շուրջ:

Արտակ Հակոբյան

 zham.am

դիտվել է 833 անգամ
Լրահոս
Եկեղեցին խոշոր հարկատու է, Ալեն Սիմոնյանը ստում է Աննախադեպ գործողություններ են ծրագրվում Ընդդեմ թրքահպատակության, հանուն արժանապատիվ խաղաղության, մասնակցի՛ր հանրահավաքին․ «Որդիների կանչ» Նիկոլ, քեզ որևէ մեկը ձայն չի տվել Կիրանցի կեսը թշնամուն հանձնելու համար.գնալու ես, և վերջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այսօր իրազեկման ակցիա կանցկացնի Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակն՝ առաջիկա օրերին Դադարեցրե՛ք արցախցիների դեմ խտրականության ու ատելության քարոզը․ մասնակցելու եմ հանրահավաքին Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական ​​սահմանը. Ալիևի օգնական Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Վահե Դավթյան Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական ​​սահմանը. Ալիևի օգնական Զրո ուշադրություն ուղերձին, զրո ուշադրություն Չվարչապետին, զրո տարածում և մեկնաբանում. որևէ խայծ կուլ մի տվեք. Վլադիմիր Մարտիրոսյան Ողբերգական ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ մեքենաներից մեկի ուղևորն ու վարորդը մահացել են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան․ Պետք է արհամարհել․ Միակ կարևոր տեղեկությունն է՝ մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք․ Վերջ Հայաստանը չի ընդունի 2027 թվականի ԱՊՀ խաղերը Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. փաստաբան Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Բերձոր Լեո Նիկոլյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել «Իսկ ի՞նչ պետք է աներ Ասկերանի քաղաքապետ Շամիրյանը, ավտոմեքենան պիտի Ալիևի՞ն նվիրեր, և ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջա՞նը»․ Փաստաբանի հարցն անպատասխան են թողել Դատարանը վճռել է ոչնչացնել անձրևանոցը, որն անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետել էր Բերձորից բռնի տեղահանված Նարինե Ասատրյանը ԵՄ երկրների միասնականությունը «ճաքեր է տալիս»․ Բորել Ինչ է ասել Լավրովը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելու վերաբերյալ Եթե ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տա, ԵՄ երկրները պետք է կատարեն որոշումը․ Բորել Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է Կոկորդիլոսագե'տ, սա ճի՞շտ է... Հարգելի հայրենակիցներ, չլսեք սույն ազգադավին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am