Դատարանը վճռել է ոչնչացնել անձրևանոցը, որն անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետել էր Բերձորից բռնի տեղահանված Նարինե Ասատրյանը

Արարատի և Վայոց Ձորի մարզի իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Միքայել Գրիգորյանի, հրապարակել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում նախորդ տարվա ապրիլի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կնոջ գործով դատավճիռը։

Ինչպես հայտնում է News.am-ը, Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: ՀՀ ՔՕ 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվելու՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա, Նարինե Ասատրյանին պարտավորեցնելով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:

Դատարանը որոշել է նաև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինե Ասատրյանի անձնական խուզարկությամբ վերացված բալագույն անձրևանոցը ոչնչացնել:

Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնություն գործադրել»՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։

Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչև այն պահը, երբ Բերձորը վերջնականապես հանձնվել է ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն 7 երեխաների և ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։

դիտվել է 595 անգամ
Լրահոս
Փաշինյանի 4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ Իրանը պատրաստ է կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներին Ապագա երկրաբաններն ու աշխարհագրագետները՝ ԶՊՄԿ-ում (video) Թեհրանն անհանգստացա՞ծ է Փաշինյանի՝ «արտապատվիրակման» հայտարարությունից Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում. «Իրավունք» Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե» Փաշինյա՛ն, Ռադիոտան նման արշավ լինի, 6 անգամ հուժկու հարված կստանաք․․․ (video) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am