Հարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փոխձագետ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հարցերի ու պատասխանների ձեւաչափով անդրադարձել է ստեղծված իրավիճակին:

«Հարց 1

Ի ՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։

Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության հետ։ Վերջիններս նույնպես հասկանում են, որ ձախողված սեփական կոնցեպտից հետո փոփոխություններ են պետք։ Նոր կոնցեպտը ներկայացվում է հանրությանը՝ աջակցության կոչով, ներկայացվում է դաշնակիցներին, միջնորդերին, հարևաններին։

Եթե այս ամենը չի արվում, ապա տապալված կոնցեպտով իշխանությունը շարունակում է գործել, փողոցը և հանրային տրամադրությունները մարգինալացվում են, իսկ նոր պատերազմի ու նոր աղետի վտանգը կտրուկ մեծանում է։ Ազգովի սպասում ենք Ալիևի որոշումներին։

Հարց 2

Ի՞նչ է լինում, երբ պատերազմից հետո պետությունը չի կարողանում ճկուն լինել, դժվար որոշումներ կայացնել, ձգձգում է դրանք՝ պրոցեսները ինքնահոսի մատնելով։

Երբ պատերազմից հետո պետությունները չեն անում հետևություններ, պետական մտածողության, պրագմատիզմի և արժանապատվության հենքի վրա չեն ենթարկվում խորքային փոփոխությունների ու չեն հասկանում ստեղծված նոր իրականությունը, ապա հառակորդը «խաղաղության պայմանագրի» նախաձեռնությունն ամբողջությամբ վերցնում է, սկսում է թելադրել սեփական օրակարգը, օվերտոնի սկզբունքով անընդհատ օրակարգային դարձնում նախկինում անհնար թվացող գաղափարներ։ Սա ի վերջո բերում է կա´մ լիակատար կապիտուլյացիայի, կա´մ նոր պատերազմի։

Հարց 3

Ի՞նչ է պետք է անել, երբ պատմական տվյալ փուլում չի ձևավորվում կոնսոլիդացնող առաջնորդ։

Երբ չի ձևավորվում իրավիճակին համապատասխան, հանրությանը կոնսոլիդացնող առաջնորդ, ապա այլընտրանքը մեկն է՝ ստեղծել կոլեգիալ մարմին, որը կվերցնի պրոցեսների առաջնորդությունը՝ մինչև կստեղծվի նոր իրավիճակ։ Եթե սա չի արվում, ապա տապալված իշխանությունը շարունակում է իներցիայով մնալ՝ աննպատակ և պետության համար խիստ ռիսկային։ Իսկ հանրային դաշտը մարգինալացվում է, և ամեն կարգի հրապարակային ծաղրածուները դառնում են նյուզմեյքերներ, մարդկանց տրամադրություններ շեղող և մարդկանց՝ առանց այն էլ բարդ հոգեվիճակի վրա ազդող տարրեր։ Հանրությունը չի կարողանում կենտրոնանալ հիմնական գաղափարների վրա։ Եվ սա ուղիղ ռիսկ է՝ նոր աղետի և պետության փլուզման։

Հարց 4

Ի՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ հանրությունը, հավաքական միտքը չեն գիտակցում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։

Շատ կարևոր աշխատանք պիտի արվի հանրային ադեկվատ տրամադրությունների ձևավորման ուղղությամբ։ Սա ոչ իշխանական ֆունկցիոնալ առողջ համակարգերի գործն է։ Դա բարձր հայհոյելը չէ, ընտրազանգվածներին վիրավորելը կամ մեղադրելը/չարախնդալը չէ, դա համակարգված, գրագետ աշխատանքն է։ Եթե սա չի արվում, ապա հանրությունը 3-4 օրյա հրադադարից հետո մոռանում է պատերազմի, հարյուրավոր զոհերի ու նոր պատերազմի վտանգի մասին։ Իսկ սա նշանակում է՝ նոր պատերազմ և նոր հարյուրավոր զոհեր։

Հարց 5

Ի՞նչ է լինում, երբ քաղաքական միտքը հայտնվում է պարզունակության ծուղակում։

Քաղաքական և պետական միտքը հայտնվել է անթույլատրելի ծուղակում. թուղթ ստորագրել-չստորագրել, միջանցք տալ-չտալ և այլն։ Սա աղետի տանող պրիմիտիվիզմ է։ Խնդիրը տեղափոխելով «հայրենասիրության» և «դավաճանության» պարզունակ տիրույթ՝ մենք մեծացնում ենք նոր աղետի հավանականությունը։Խնդիրը լրիվ այլ տիրույթում է՝ գրագետ լուծումների, պրագմատիկ առաջարկների, ճիշտ դիվանագիտության, այլ պետությունների հետ դժվար աշխատանքի և այլն։ Մեկ-երկու բառանոց հնչեղ ֆրազները լավ են միայն միտինգային հարթակի կամ ֆեյսբուքյան ֆլեշմոբի համար, սակայն քաղաքական միտքը պետք է գեներացնի ավելի բարդ և խոր լուծումներ, դրանք բացատրի հանրությանը, բարձրաձայնի դրանք՝ միջազգային հանրության ու նաև հակառակորդի համար։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ԲՈԼՈՐՈՎՍ ձայնակցում ենք Աղազարյան-Արզաքանցյան զույգին՝ մասնակցելով հանրային դատարկ ու վտանգավոր թամաշային։

Հարց 6

Ի՞նչ կարևոր գործ է տապալվել վերջին երկու տարում։

Վերջին երկու տարում Ադրբեջանը հսկայական ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնել՝ կտրուկ ուժեղացնելով իր դիրքերը և կշիռը՝ նոր օդանավակայաններ, ճանապարհներ, թունելներ և այլն։ Այս երկու տարում Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ ստորագրել Սյունիքում խոշոր ծրագրերի համաձայնագրեր՝ ճանապարհների, թունելների, երկաթուղու, համատեղ ձեռնարկությունների, համատեղ զորավարժությունների և այլնի մասին։ Նույնիսկ միայն ստորագրման փաստն արդեն լուրջ ազդակ կլիներ հակառակորդին։ Եվ իրականում էլ կարելի էր լուրջ գործել սկսել, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ հետաքրքրությամբ։Մյուս բոլոր տապալումների մասին՝ բանակի պատրաստման, դիրքերի տեխնիկական զինման և այլն, նույնիսկ ավելորդ է խոսելը։

Հարց 7

Ի՞նչ է լինում, երբ իշխանությունը նման որակի է, իսկ ընդդիմությունը չի վերափոխվում իշխանության պատրաստ լուրջ համակարգի։

Երբ պատերազմից ու պատմական պարտությունից հետո իշխանությունը վերարտադրվում է ու շարունակում վտանգավոր ցածրորակ կառավարումը, իսկ ընդդիմութունը չի վերափոխվում լուրջ համակարգի՝ դառնալով այլընտրանք իշխանությանը, ապա հասարակությունը դառնում է անտարբեր, անհեռանկար, անհաղորդ՝ պետության և իր իսկ գլխին կախված վտանգներին, և անկախ այն բանից, թե ո´ր ընտրազանգվածին է պատկանել վերջին ընտրություններում, ո´ւմ է ձայն է տվել, մարդն իրեն զգում է լքված ու «անտեր»։ Իսկ նման պայմաններում հարևանների, միջնորդների և հակառակորդի մոտ ծագում է ամենավտանգավոր հարցը՝ իսկ այս ժողովուրդն ընդհանրապես ունա՞կ է պետականության։

Հարց 8

Կա՞ արդյոք ներքին ռեսուրս՝ իրավիճակը փոխելու, աղետը կանգնեցնելու։

Միանշանակ կա։ Ընդդիմադիր համակարգերում, հանրային դաշտում, պետական համակարգում և նույնիսկ իշխանական թիմում կա ունակ, գրագետ և պատասխանատու մարդկանց բավարար թիվ։ Եվ ժամանակն է, որ ամեն մեկն իրեն տա հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ չի ստացվում։ Ամենամեծ խոչընդոտը մեր մտածողության մեջ է. պետք է դուրս գալ ստանդարտ պատկերացումներից, նախկին և ներկա կաղապարներից, անձնական կոմֆորտից։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Պուտինը Փաշինյանից իր առաջարկի պատասխանն է լսելու. Փաշինյանը Մոսկվայի հետ բացել է առճակատման նոր դաշտ Եվրոպական խաղաղության գինը. Արցախը թողնվեց Ալիևի «տնօրինությանը», իսկ նա արհամարհեց Փաշինյանի մոտեցումները Պայքարը պետք է շարունակել ամեն գնով. Գոռ Սարգսյան «Հայրենիք» կինոթատրոնի մոտ «Մերսեդեսն» այրվել է Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին լացում. Նաիրա Զոհրաբյան. video Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ 92-րդ համագումարի մասնակիցներին Հ2-ին պարտվելուց հետո ՀՌՀ-ն մրցույթ է հայտարարել. հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն Նիկոլը ներկայացրել է Հայաստանի փլուզման ճանապարհային քարտեզը Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնենք բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ՝ փրկելու Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան «Ստորագրեց»․ լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց Նիկոլը մահացու վտանգ է․ Կարեն Վրթանեսյան Վթար Բագրատունյաց պողոտայում․ կան տուժածներ Արագածոտնի մարզում Mercedes-ը գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի եզրին․ կա 1 զոհ, 3 վիրավոր «Լավ, բա ինչի՞ էր Ալիևը 2016-ին այսպես լացում». Նաիրա Զոհրաբյան «Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից»․ բողոքի ակցիա Բաքվում Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 19–ամյա Սարգիս Մանուկյանը. նա ապագա ատամնատեխնիկ էր Վարչապետը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Կիսաշրջազգեստ հագեք․ Կադիրովը՝ Ռուսաստանից հեռացող տղամարդկանց տվել Դոլարի ու եվրոյի անկումը շարունակվում է Ադրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). Գևորգ Դանիելյան Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել. Դանիելյան Ադրբեջանցի ահաբեկիչ Գուլիևն Ալիևի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել Մոսկվան որոշում է ունեցել չարձագանքել «Հավաստի աղբյուրին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը։ Հոկտեմբերի 7-ին ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է երաժիշտ Արամ Թալալյանը։ Հոկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Հոկտեմբերի 7-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Հոկտեմբերի 7-ին ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը։ Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Գրիգոր Մարտիրոսյանը և Իննեսա Բարսեղյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ և Արցախի անվտանգությունը. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. նոր պատերազմի ռիսկերը. Փաշինյան-Էրդողան հանդիպումը: Հոկտեմբերի 6-ին ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub