Հունգարիայի իշխանությունները չեն ցանկանում հունգարացիներին պարտադրել՝ վճարելու Ուկրաինայի հակամարտության համար. Սիյյարտո
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար:
«Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ կարմիր գիծ Է»,-ասել Է Սիյյարտոն:
Նա ընդգծել Է, որ Հունգարիայի իշխանությունները չեն ցանկանում հունգարացիներին պարտադրել՝ վճարելու Ուկրաինայի հակամարտության համար, որին իրենք մասնակից չեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: