Ոստիկանությունը՝ միակ հենարան. 9 մլրդ դրամ պարգևավճարների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն: Դա, կարծեք թե, փոխադարձ վերաբերմունք է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանության աշխատողներին, եւ ոստիկանությանը տալիս է ահռելի մեծ թվերով պարգեւավճարներ՝ մյուս բոլոր պետական գերատեսչությունների համեմատ:

Պետական պարգեւատրումների ցանկի առաջին տեղում է ՀՀ ոստիկանությունը, որը պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ որին հատկացված պարգեւատրումները, ներառյալ՝ դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները, կազմում են 9 մլրդ 163 մլն 873 հազար դրամ: Հատկանշական է, որ մենք ոստիկանությունից բացի ունենք պետական համակարգի շատ ավելի կարեւոր գործառույթ իրականացնող աշխատակիցներ, ինչպիսիք են պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ կառույցներ: Իհարկե, պաշտպանության նախարարությանը հատկացվող պարգեւատրումների ֆոնդը գաղտնի է պահվում, բայց, վստահաբար, ոստիկանությունից շատ չէ, ու ոստիկանությունը գերիշխում է շատ պարգեւավճար ստացող գերատեսչությունների ցանկը:


Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության հետ «գործարքի» է գնացել. «ես ձեզ կտամ փող, դուք կպահեք իմ իշխանությունը», ու, այսպես էլ, 2020 թվականից մինչեւ հիմա, այս համերաշխության մեջ ապրում է: Տպավորություն է, որ մի ողջ ոստիկանական համակարգ Նիկոլ Փաշինյանի համար թիկնապահ է աշխատում եւ նրա անվտանգությունն է ապահովում, որի վառ եւ ամենատպավորիչ դրսեւորումն եղավ Եռաբլուրում, երբ ոստիկանները ուժով ծնողներին իրենց որդիների գերեզմանից հրեցին ու հեռացրեցին, որպեսզի Փաշինյանը գա ու ծաղիկ դնի իրենց որդիների գերեզմաններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 199 անգամ
Լրահոս
«Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Սա Հայաստանի գարշապետի դեմքն է․ Ավետիք Իշխանյան «ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»․ Արշակ սրբազանը խիստ քննադատել է իշխանության գործողությունները ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր Եթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվեն Շուշիի «Հաթանակի տանկ-հուշարձանը» ադրբեջանցիները տարել են «Ռազմական ավարի պուրակ» Արցախում բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ Սասուն, ի՞նչ կա, հեղափոխությունդ Արցախից կարևոր էր չէ՞, ասում են Ալիևի ցուցակում դու էլ կաս Հանրությունը պետք է պատմագավորներին փոխանցի համաժողովրդական պատգամը՝ կառավարության հրաժարականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am