Իրանում զանգվածային ցույցեր են (լուսանկար)
Իրանցի կանայք կտրում են իրենց վարսերն ու ցուցադրաբար այրում հիջաբները մինչ երկրում տարածվում է բողոքի ակցիաների ալիքը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Աղբյուրի պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան:
Պարբերականը գրում է, որ ցույցերի ընթացքում կա առնվազն երեք զոհ: