Բայդենը դեռևս վերջնական որոշում չի կայացրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։
«Իմ մտադրությունը նորից առաջադրվելն է: Բայց սա միայն մտադրություն է: Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ իմ վերջնական որոշմանը, տեսնենք»,- ասել է Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում:
Նա ասել է, որ այժմ կատարում է իր աշխատանքը և վերջնական որոշման մասին կհայտարարի «ընտրական ցիկլից հետո՝ հաջորդ տարի»։