Ինչ է ասել Ալիևը Պուտինին
Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմը պահպանվում է շուրջ երկու օր, երկրներից և ոչ մեկը հակամարտությունը սրելու մտադրություն չի ունեցել։ Այս մասին Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այնուհետև նա իր շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությանն օպերատիվորեն արձագանքելու համար։
Հետևե՛ք հրատապ լուրերին Telegram-ում. https://t.me/HAYELI_am