Իրավիճակը շարունակում է մնալ լարված․ ՊՆ հայտարարւթյունը
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ ներկայացրեց սահմանին տեղի ունեցողից։
«Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր»,-ասաց ՊՆ խոսնակը։