Այսօր՝ օգոստոսի 17-ին Երևանում՝ կառավարական ամառանոցների մոտ հրդեհվել է « Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Լուսանկարներում երևում է, որ վայրը որտեղ բռնկվել է մեքենան, շրջակայքում բազմաթիվ չորացած ծառեր կան և բարեբախտաբար դրանք չեն վառվել և չեն հասել բնակելի տներին։
Սակայն հետաքրքիր է՝ քաղաքապետարանը ծառեր էտելիս չի՞ նկատել այս չորացած ծառերը։
Ի դեպ, տարածքում հենց նկատվել է վառվող մեքենայի ծուխը, անմիջապես ճանապարհը փակել են և առաջին հերթին տարհանել են Նիկոլ Փաշինյանին կառավարական ամառանոցից, չնայած ընդամենը մեկ մեքենա էր վառվում և վստահաբար կրակը չէր հասնելու Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե ոչ թե մեքենայի ծխից են վախեցել, այլ մտածել են՝ դիվերսիա է կամ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ինչ-որ գործողություն, գրում է yerevan.today-ը։
Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշում է․
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 17-ին՝ ժամը 18։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը