Դավթաշենում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus և Range Rover. ինչ կապ ունի Հենրիկ Նավասարդյանի որդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արամ Գ.-ից, որը հայտնել է, որ իրենց շենքի բակում գիշերը գողացել են Lexus մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի կողային հայելիները:

Նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմանում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Նավասարդյանից, որը հայտնել է, որ գիշերը իրեն շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:

Այդ օրը՝ ժամը 11:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թագուհի Հովհաննիսյանից, որը հայտնել է, որ գիշերը իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Նշված 3 գողության փաստերով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բանում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին կա անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ա. Նավասարյանը Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, իսկ Թ. Հովհաննիսյանը աշխատում է «Ոսկե գագաթ» ՍՊԸ-ում:

դիտվել է 2052 անգամ
Լրահոս
Հատուցման պահը մոտենում է․ Չալաբյան «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ո՛վ ընտրեց ՔՊ-ին՝ կողմ է Հայաստանի կործանմանը Դիմանալու չէ...Երկնքից գլխիս ընկած այս հաջողությանը ես ինչպե՞ս պատասխանեմ... 25-ամյա Վաչիկ Տոնոյանը փրկել էր 19-ամյա զինծառայողին, ինքը զոհվել. նա 3 ամսից կզորացրվեր Ինչ իրավիճակ է սահմանին «Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ Շուռնուխում սեպտեմբերի 13-ից հետո կրակոցներ եղե՞լ են Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոսը՝ իր՝ հրաժարական տալու վերաբերյալ Ինքնակամ գերի հանձնվելու դեպքում՝ 10 տարի ազատազրկում. Պուտինը նոր որոշումների փաթեթ է ստորագրել Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ. Դոկտ. Արշավիր Գյոնջյան Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ շարժվող Բայրաքթար է խոցել ԵՏՀ-ն երկարացրել է մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներմուծվող ապրանքների մի մասի ներմուծման զրոյական դրույքաչափերը Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից հետո այլեւս չի զանգահարել. համայնքապետ Հայաստանի հավաքականն արդեն խոշոր հաշվով է պարտվում Ուկրաինային Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. 88 զոհ կա Ով է պաշտպանության նոր փոխնախարարը Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը. Էդուարդ Շարմազանով Քաղաքակիրթ եղանակով այս ձութ ու ծամոններին աթոռներից պոկել հնարավոր չէ, մնում է՝ ոչ քաղաքակիրթ եղանակը․ Սրապիոնյան Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Գրիգորյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհված զինծառայողների ծնողները Սեպտեմբերի 23-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Շուշան Զաքարյանը և Հովհաննես Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատերազմական իրավիճակը. «Եռաբլուրում» զոհվածների հարազատների և ծնողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը. սպասվող զարգացումներն ու հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։ Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub