Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա

Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Ավագը, որի անունը հայտնի չէ, վիրավորում է ստացել ուսի հատվածում: Երրորդ վիրավորի վիճակը ծանր է: Նախնական տվյալներով նա N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովն է: Սպասում ենք պաշտոնական հայտարարությունների Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից»,-գրում է ադրբեջանական ալիքներից մեկը:

ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանական զինծառայողներ են պայթել ականի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ նշելով, որ ականի պայթյունից վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող Վուգար Թոֆիկօղլու Իսբենդիյարովը: Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է ադրբեջանական սպաներից միայն մեկի վիրավորվելու փաստը: Ավելի վաղ ադրբեջանական Տելեգրամ ալիքները տեղեկություն էին հաղորդել այն մասին, որ Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել է երեք զինծառայող՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը, N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը և մի ավագ, որի անունը հայտնի չէ:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Թույլ չենք տալու կրկնակապիտուլյացիա․ Հենրիխ Դանիելյան (video) ՔՊ-ն Ադրբեջանի դրոշը տանելու է Արարատ․ Վաչե Հովեյան (video) Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am